Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպանը նկատել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կաշխատի նպաստել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը

Դեկտեմբեր 10,2014 14:11

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10¬ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան¬Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործին, եւ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս կաջակցեն հայ¬ֆրանսիական համագործակցությանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն է հաստատված նաեւ միջխորհրդարանական մակարդակով, որի զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերը:

Գալուստ Սահակյանը հայ¬ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում բարձր է գնահատել նախորդ դեսպանների կատարած ներդրումը եւ նորանշանակ դեսպանին մաղթել հաջողություններ եւ բեղմնավոր աշխատանք:

Ժան¬Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում նշել է, որ հայ¬ֆրանսիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանը փաստել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների նախագահների, խորհրդարանների նախագահների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի մակարդակով մեծապես նպաստում է բարեկամ երկրների հարաբերությունների սերտացմանը եւ համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով Հայաստանում աշխատող ֆրանսիական ձեռնարկություններին՝ դեսպանը նկատել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կաշխատի նպաստել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, թեեւ բժշկության, քաղաքացիական պաշտպանության, կրթության եւ այլ ոլորտներում համագործակցությունը կայացել է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Ժան¬Ֆրասուա Շարպանտիեն նշել է, որ շփման գծում ծագած վերջին միջադեպերը չեն կարող նպաստել հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով:

Ժան¬Ֆրասուա Շարպանտիեն հավաստիացրել է Գալուստ Սահակյանին, որ պատրաստ է լծվել իրեն վստահված աշխատանքին՝ իրականացնելու երկու բարեկամ երկրների հարաբերություններն ու համագործակցությունը ավելի սերտացնելու առաքելությունը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031