Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին միանալու Հայաստանի պայմանագիրը. Росбалт

Դեկտեմբեր 10,2014 13:35

Ռուսաստանի խորհրդարանը այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի միանալու պայմանագիրը, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

«Դա կազդարարի գործընթացի սկիզբը, որով պայմանագրի մասնակից պետությունների շուկայում կրճատվելու կամ վերացվելու են ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների միջեւ խոչընդոտներն ու արգելքները», – ասված է փաստաթղթի տեքստում:

Ակնկալվում է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա հունվարի 1-ին:

Փաստաթղթի մեջ ներառված են մաքսային կանոնակարգման դրույթները: Դիտարկված է ընդհանուր մաքսային տուրքին անցնելը:

Առանձին հոդվածներով խոսվում է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման, արժույթային քաղաքականության, ֆինանսական շուկաների կարգավորման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության, գազի, նավթի, նավթային ապրանքների, դեղամիջոցների և բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի ստեղծման մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031