Ձեր՝ սեփական գործն ունենալու կամ մատուցվող ծառայությունների բազմազանությունն ու որակը բարձրացնելու ձգտումը միշտ արդարացված է և ակտուալ ժամանակակից աշխարհում, եթե, իհարկե, ամեն ինչ ճիշտ ես հաշվարկել և ունես համապատասխան տրամադրվածություն՝ հաջողության հասնելու ձգտման հետ մեկտեղ: Տրամաբանական է, որ սկզբնական շրջանում կհանդիպես մի շարք դժվարությունների, որոնց հաղթահարելու համար վստահելի և հաջողակ գործընկերը քեզ հաստատ չի խանգարի:
Տարբեր անհատներ և կազմակերպություններ տարբեր կերպ են լուծում նմանատիպ գործընկեր գտնելու խնդիրը, բայց վերջիններիցս ավելի ճկունները ընտրում են B2B (business to business) շուկան և սկսում իրենց գործունեությունը ծավալել հենց այս ձևաչափում: Հայաստանյան գործարարները բացառություն չեն կազմում և մեզ մոտ այս սեգմենտը զարգացնելու խնդիրն իր առջև է դրել Atlantis Tour-ը:
Atlantis Holding-ի անդամ հանդիսացող այս կազմակերպությունն իր բիզնես գործընկերներին առաջարկում է լավագույն համագործակցային պայմանները ինչպես ճանապարհորդական ծառայությունների ոլորտում, այնպես էլ տուրիստական ապրանքների և ավիատոմսերի իրացման գործում:
Atlantis Holding-ի անդամ երեք կազմակերպություններ՝ Saturn Reisebuero (Ավստրիա) (հիմնադրված՝ 1976թ.), Atlantis Tour (Չեխիա) (հիմնադրված՝ 2006թ.) և Atlantis Tour Հայաստանը (հիմնադրված՝ 1996թ.), որոնք հավատարմագրված են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից և հանդիսանում են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի վճարման և փոխհաշվարկման համակարգի (BSP-Billing and Settlement Plan) անդամ, թողարկել են ճանապարհորդական ծառայությունների առցանց (online) համակարգ, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 միջազգային ավիափոխադրողների ծառայություններ, 500 000 և ավելի հյուրանոցային ցանցեր և հյուրանոցներ, աննախադեպ տուրիստական փաթեթներ, տրանսֆերներ աշխարհի ավելի քան 100 երկրներում, էքսկուրսիաներ և տուրեր ամբողջ աշխարհով մեկ:
Atlantis Tour-ի՝ Հոլդինգի անդամ լինելը հնարավորություն է տալիս լուծել շահավետ առաջարկների հասանելի լինելու խնդիրը, այսինքն այն առաջարկները, որոնք կիրառելի չեն հայաստանյան ընկերության համար, բայց ակտիվ են ավստրականի դեպքում, այս ձևաչափում դառնում են հասանելի, իսկ եթե Հոլդինգի բոլոր անդամներն էլ ներկայացնում են նույն առաջարկը, ապա հաճախորդին ներկայացվում է ամենաշահավետն ու մրցունակը:
Եվ այսպես, եթե ընտրել ես բիզնեսդ զարգացնելու այս տարբերակը, ապա պետք է իմանաս նաև, որ Atlantis Tour-ի ենթագործակալները, որոնց թիվն արդեն գերազանցում է 150-ը, հնարավորություն ունեն աշխատելու և´ online, և´ offline ձևաչափերում: Այլևս կարիք չկա մտածելու տարածքի վարձակալության, իսկ հետո նաև դրա հետ կապված ծախսերը հոգալու մասին: Atlantis Tour–ի գործակալները հնարավորություն ունեն կազմակերպելու իրենց բիզնեսը ոչ գրասենյակային պայմաններում ևս:
Խոստովանիր, որ սա բավականին լավ տարբերակ է դուրս չգալով աշխատանքիցդ ունենալու քո սեփական գործը, որը հավակնություն ունի հետագայում դառնալու նաև ֆինանսական կայունությանդ հիմնական աղբյուրը: Քեզ անհրաժեշտ չեն նույնիսկ ինչ-որ հատուկ գիտելիքներ ամրագրման համակարգերի հետ կապված: Համակարգի պարզության շնորհիվ կարող ես ամեն ինչ գլուխ բերել համակարգչային տարրական գիտելիքներով, իսկ լեզուների իմացության մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող. ամեն ինչ այստեղ եռալեզու է: Դու ստանում ես միայն մուտքանուն և գաղտնաբառ, որը, իհարկե, հետագայում հնարավորություն ունես փոփոխելու և պայմանագրով նախատեսված ծառայությունների դիմաց տրվող միջնորդավճարները: Չպետք է մոռանալ նաև վճարման համակարգի պարզեցվածության և դրանից ենթադրվող առավելությունների մասին. Atlantis Tour-ի գործընկերները կարող են վճարումները կատարել կրեդիտ քարտերով, ինչպես նաև ծառայությունը գնելուց առաջ հաշիվը համալրելով floating deposit-ով: Ինչ վերաբերում է միջնորդավճարին, ապա այն ստանում ես միանգամից, քանի որ համակարգն ավտոմատացված է և կարիք չկա դրա մասին անհանգստանալու: Ինչպես տեսնում ես, այստեղ ֆինանսական ռիսկերը հասցված են զրոյականի, քեզ մնում է միայն պայմանագիր կնքել և անցնել գործի:
Կարծես թե այս ամենից հետո հանգիստ խղճով կարելի է գալ այն եզրակացության, որ առաջարկը բավականին գրավիչ է և ձեռնտու: Եթե հետաքրքրեց, ապա քեզ մնում է միայն այցելել Atlantis Holding-ի երևանյան գրասենյակ՝ Atlantis Tour (Սայաթ-Նովա 29) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 40 40 40, 055 546 546 կամ տեղեկություններ գտնել ստորև նշված կայքերում՝
www.atlantistour.am, www.saturn.travel, www.atlantis-tour.cz, www.bohemianresort.am: