Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միության անունից Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2014 դեկտեմբերի 10-ի՝  Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

Դեկտեմբեր 10,2014 12:56

«Այսօր նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, 66 տարի առաջ:

Այս տարի Մարդու իրավունքների միջազգային օրը կրում է «Մարդու իրավունքներ՝ 365» թեման, արտահայտելով այն ձգտումը, որ  մեզանից յուրաքանչյուրը, աշխարհի բոլոր անկյուններում,  բոլոր ժամանակներում, իրավունք ունի լիարժեքորեն  օգտվել մարդու  իրավունքներից:

ԵՄ-ն հանձնառու է շարունակել այս իրավունքների պաշտպանությունը:  2012 թվականին ԵՄ-ն հաստատել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական շրջանակային փաստաթուղթն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը: Նշանակվել է  մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: ԵՄ անդամ պետությունների օժանդակությամբ մենք շարունակում ենք քարոզել  մարդու իրավունքների պաշտպանություն ավելի քան 40 երկրների հետ ծավալվող Մարդու իրավունքների երկխոսության ձևաչափում, ինչպես նաև տարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով:

ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը սերտորեն և ակտիվորեն համագործակցում է հիմնական գործընկերների հետ և աջակցում է բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: ԵՄ պատվիրակությունները վերահսկում են, զեկույցներ են ներկայացնում և իրականացնում են անհրաժեշտ գործողություններ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ հաճախ խիստ  դժվար պայմաններում:

Չնայած լուրջ ձեռքբերումներին, դեռ շատ անելիքներ ունենք:  Այդպիսի ուղղություններից է խոշտանգումների կանխարգելումը:  Խոշտանգումների կանխարգելման  կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի կողմից դեռևս 30 տարի առաջ, սակայն մինչ օրս խոշտանգումների դեպքեր տեղի են ունենում աշխարհի բոլոր անկյուններում: Այս ուղղությունն անշուշտ ունի  մեր անհապաղ ուշադրության կարիքը:

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2015 թվականի գործողությունների ծրագրի» վերանայումը թույլ կտա վերանայել մեր հանձնառությունները և քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների համընդհանուր և անօտարելի իրավունքների ենթատեքստում նոր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031