Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ ՌԴ-ի՝ ԵԽԽՎ-ից դուրս գալու մասին. «Սա ՌԴ դումայի հերթական զավեշտներից է»

Դեկտեմբեր 10,2014 12:33

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ 2015-ին հնարավոր է ՌԴ-ն դուրս գա ԵԽԽՎ-ից, սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ճնշումներ լինեն ՌԴ-ի կողմից՝ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Դա դեռեւս խոսվում է պետդումայի մակարդակով, իսկ դումայում այնպիսի առաջարկներ են լինում զավեշտական, որ կարող է սա հերթական զավեշտներից մեկը լինի: Նման քննարկումներ գուցե լինեն»:

Նա ասաց, որ մեր խորհրդարանում էլ կան մարդիկ, որոնք կբարձրաձայնեն այդ մասին. «Բայց չեմ կարծում, որ դա լուրջ հետեւանքներ ունենա: Մենք այդ ճանապարհն ընտրել ենք 91-ին եւ հստակորեն քայլ առ քայլ գնում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031