«Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ սպասելիքներ ունենալ եռյակից»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա ակնարկեց եռյակի՝ ոչ միասնական. «դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ. «Կարեւորագույն հարցում եռյակը միասնական չէ, հետեւաբար լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ չեն կարող ունենալ եռյակից: ԵՏՄ-ին միանալու առաջին քայլերն արդեն ծանր հետեւանքներ ունեն հայ ժողովրդի վրա: Այսօր ճգնաժամի ենթարկվում է միայն աշխարհի կողմից մերժվող Պուտինյան վարչակազմը, այդ թվում նաեւ մենք, որովհետեւ մեր իշխանությունները դա ընտրեցին»:
Եռյակի մասին պարոն Հայրիկյանն ասելիք չունի. «Ոչ ՀԱԿ-ից, ոչ էլ ԲՀԿ-ից ոչ էլ նրանց միացած մանր մունրների մասին ասելիք չունեմ: Եթե նրանք դեմ են Հայաստանին, ես նրա մասին ի՞նչ խոսեմ»:
Հարցին՝ մասնակցելու՞ է եռյակի՝ այսօր նախատեսվող երթին, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Եթե երթում կլինի մարդու իրավունքների և ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող պահ, մենք իրավունք չունենք չմասնակցելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ