Չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները նախքան օրենքի կիրառումը սպառողներին հավաստիացնում էին, որ դեղերի շոշափելի թանկացումներ չեն լինի: Իհարկե այդ թանկացումները նախեւառաջ պայմանավորված են դրամի արժեզրկմամբ եւ դոլարի փոխարժեքի գնաճով: Ի դեպ, շուկայում թանկացել են ոչ միայն արտասահմանյան արտադրության եւ ներմուծվող դեղերը, այլեւ տեղական արտադրանքը:
Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ ՍԱՄՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆԻ հավաստմամբ՝ գնաճի պատճառներից մեկն էլ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու որոշումն է, որի համաձայն թե՛ ներմուծվող, թե՛ հայրենական արտադրության դեղերը, վիտամիններն ու պատվաստանյութերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն:
Այդ պահանջը ներմուծողների ու արտադրողների առաջ մի շարք խնդիրներ է դրել, որ հնարավոր չէ լուծել առանց ֆինանսական լրացուցիչ ներդրումներ կատարելու: Իսկ այդ ներդրումներն էլ գործարարը սեփական գրպանի հաշվին չի անելու՝ կրճատելով իր եկամուտները: Այդ ծախսը կոտրվելու է սպառողի գլխին, նա ստիպված է լինելու այս կամ այն դեղի համար ավելի բարձր գին վճարել:
Դեղ ներմուծող եւ արտադրող ընկերությունները դեռ ամիսներ առաջ էին զգուշացնում, որ պարտադիր դրոշմապիտակավորումն անիմաստ, ծախսատար, ոչ նպատակահարմար գործընթաց է պետության, մասնավոր հատվածի, առավել եւս սպառողի համար, ու որ դա կարող է զգալի գնաճի հանգեցնել: Այսօր նրանց մտավախությունն արդարանում է: Արդեն իսկ դեղատներում շատ դեղեր կարելի է գնել 10-12 տոկոս թանկ գնով: Թանկացումը դեռ համատարած չէ. որոշ դեղեր թանկացել են, որոշները՝ ոչ, սակայն դեղատների աշխատակիցները սպասում են, որ մոտակա ամիսներին բոլոր անուն դեղերը նախկին գներից ավելի թանկ կվաճառվեն:
Կարդացեք նաև
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում