Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Մեկ գիշերվա մեջ ոչինչ չէր կարող լինել». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 10,2014 11:28

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

– Պարոն Նիկոյան, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մե՞կ գիշերում, թե՞ մեկ տարվա ընթացքում։

– Ես կարծում եմ, որ տեւական ժամանակ այդ երկու պրոցեսները զուգահեռ ընթացել են, դա եղել է խորը հաշվարկների, համեմատականների, վերլուծությունների արդյունքում։ Մեկ գիշերվա մեջ ոչինչ չէր կարող լինել։

– Այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 2014թ. հունվարի 31-ին Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, իրենց տեսակետը չհարցնելու մեղադրանքին պատասխանել թե՝ չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել։ Փաստորեն Ս. Սարգսյանը խաբե՞լ է, ինչ գիշերվա մասին է խոսքը։

– Ես չգիտեմ, թե Ձեր արտահայտած միտքն ինչի՞ մասին է, ի՞նչ գիշերվա մասին է, բայց ես ամեն դեպքում վստահ եմ, որ դա մեկ գիշերվա խնդիր չի, դա տեւական ժամանակի աշխատանքների համեմատական է, վերլուծությունների արդյունք է։ Ըստ էության շատ մարդիկ, մինչեւ այդ հայտարարությունները, մինչեւ սեպտեմբերի 3-ը, այդ մասին տեղյակ էին։

– Փաստորեն Ս. Սարգսյանն է սուտ խոսել։

– Դուք արդեն անլուրջ հարցեր եք տալիս, ես Ձեր հարցերին պատասխանեցի (անջատում է հեռախոսը Ա.Գ.):

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031