Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազությունից պատգամավորներին ասել են, թե չեք կարող մեզ քննարկումների հրավիրել

Դեկտեմբեր 10,2014 11:21

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասաց, որ լսումներին հրավիրել են նաեւ դատախազության ներկայացուցիչներին: Սակայն նրանք տարօրինակ պատասխան են տվել պատգամավորներին եւ մերժելով մասնակցել՝ ասել են, թե դուք չեք կարող մեզ նման քննարկումների հրավիրել:

Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ դատախազությունը ոչ միայն անտեսում է իրենց հանձնաժողովի կողմից ուղարկված տարբեր բողոքները, այլեւս խուսափում է բաց ճակատով գալ եւ խոսել առկա խնդիրների մասին: Ըստ պարոն Արզումանյանի, քաղբանտարկյալների գործերի 95 տոկոս պատժամիջոցները տվել է դատախազությունը եւ դատախազությունն էլ մշտապես հերքել է քաղբանտարկյալների առկայությունը:

Alik_Arzumanyan

Ալեքսանդր Արզումանյանն իր զեկույցում նշեց, որ երբ ասում են Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ասվում է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սար ու ձորի տարբերություն կա: Այո, բայց եթե կա նաեւ ցեղախումբ, որը մարդ է ուտում, դա չի նշանակում, որ մենք պիտի մարդ ուտենք եւ ասենք, թե մենք տարեկան 1 հոգու ենք ուտում: Ամոթ է երկրի համար 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031