Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Եթե ինչ-որ մեկը ռուսերեն է խոսում, դա չես կարող կանխել». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 10,2014 11:14

Ազգային ժողովի հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի երեկվա նիստում Գալուստ Սահակյանի ռուսերեն ուղերձի ու այդ ակումբի կազմակերպած միջոցառումերում «Լեզվի մասին» օրենքի խախտումների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին.

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ է այդ ակումբը անընդհատ միջոցառումների ժամանակ ռուսերենով հաղորդակցվում։

– Քիչ-քիչ ադապտացումը կլինի, միանգամից ոչինչ չի լինում։ Ռուս

տարբեր մարդիկ են մեզ ասել, որ հայերենը վտանգի տակ չէ, մեր պետական լեզուն կա ու մնում է հայերենը, ու նման նկրտումներ չեմ տեսնում։

Խնդիր չկա։

– Գալուստ Սահակյանը դեռ հունիս ամսին հրահանգել էր, որ պատշաճ թարգմանություն պետք է ապահովվի։ Ինչո՞ւ չի եղել թարգմանությունը։

– Նորից եմ կրկնում՝ աստիճանաբար է ամեն ինչ լինելու։ Էնտեղ թարգմանիչներ նստած են եղել ու եթե ինչ-որ մեկը ռուսերեն է խոսում, դա չես

կարող կանխել։

– Այսինքն՝ ռուսերեն խոսելով խնդիր չե՞ք տեսնում։

– Չեմ տեսնում, ի՞նչ խնդիր կա, որ ինչ խնդիր էլ տեսնեմ։ Ռուսերեն էլ սովորեք, անգլերեն էլ… կսովորեն… կսովորեն, որ դա մեր պետական լեզուն է ու «Լեզվի մասին» օրենքով հայերեն են խոսելու ու թարգմանելու, դրա արդյունքը կերեւա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031