ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը երեկ տվյալներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում 2013-2014 թվականների հունվար-նոյեմբեր ամիսներին իրականացված ավիափոխադրումների վերաբերյալ։ 2014 թվականի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղեւորի, ինչը շուրջ 332.376 ուղեւորով կամ 20,8 տոկոսով ավել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976.708 ուղեւոր (803.523 ուղեւորի փոխարեն, 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954.846 (795.652 ուղեւոր՝ 2013-ին):
Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21. 862 մարդ (անցած տարվա 7.871 դիմաց):
Այսպիսով՝ ըստ պաշտոնական տեղեկության՝ անցած տարվա համեմատ երեք անգամ ավելացել է օդային ճանապարհով մեկնած-չվերադարձածների թիվը։ Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեր հայրենակիցները սովորաբար ձգտում են գնալ ցամաքային ճանապարհով՝ հատելով Վրաստան-Հայաստան սահմանը։ Այս վիճակագրությունը փաստում է, որ 21.862 մարդ մեր երկրից անվերադարձ գնացել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն (որը շատ հայերի համար դարձել է աշխատանքի վայր), այլեւ ավելի հեռու, որտեղ անհնար է հասնել ցամաքային ճանապարհով, օրինակ՝ Եվրոպա, ԱՄՆ եւ այլն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ թերթի այսօրվա համարում