Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կինը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել են:
Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Հարությունյանի պատմելով, ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել գլխին առկա տարբեր վնասվածքներով:
Դեպքի մասին մանրամասները՝ ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ