Շարուրի 8 հասցեում գտնվող հացի խանութներից մեկի դեմ բնակիչները բողոքի ակցիա էին անում։ «Մենք բոլոր թանկացումներին կդիմանայինք, բայց ոչ հացի գնի թանկացմանը, 1000 դրամի հաց ենք առնում, բայց չենք կշտանում»,- ասաց տեղի բնակիչ Լուսինե Գալստյանը։
Նրանք չգիտեն հացի թանկացման պատճառը։ «Եթե առաջ 150 դրամով էինք հացը գնում, այսօր այն դարձրել են 180 դրամ, ինչի համար՝ չենք հասկանում, ոչ քաշն է ավելացել, ոչ էլ ուրիշ բան»,- ասում է մեկ այլ բնակիչ։
Նրա խոսքով, իրենց մոտ հացը թանկացել է նաեւ ամռանը, երբ էլեկտրաէներգիան թանկացավ. «130 դրամանոց հացը դարձրին ամռանը 150, իսկ այժմ էլ՝ 180, չենք հասկանում, մարդ բան չի հասկանում, թե ինչի համար են թանկացնում»։ «Դեռ էլեկտրաէներգիայի թանկացմանը 10 օրից ավել կար, ինչո՞ւ էին թանկացնում, մի հատ էլ օգոստոսի 1-ից թանկացրին, դարձրին 200 դրամ»,- ասաց մեկ ուրիշ քաղաքացի՝ Սամվել Կարապետյանը:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում