«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին ինքը եւ Ռազմիկ Պետրոսյանը հանդիպում են ունեցել ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հետ։
Երեւանյան պանդոկներից մեկում գեներալ-լեյտենանտի հետ տեղի ունեցած այդ հանդիպումից հետո էլ երկու ազատամարտիկների վրա հարձակում է եղել։ Մանվել Եղիազարյանը թղթակցին ասել է. «Այո, ճիշտ է, բայց Ռազմիկին է հրավիրած եղել, ինձ չի հրավիրել։ Ես խոսակցությանը մասամբ եմ ներկա եղել»։
Ճի՞շտ է, որ հորդորել է՝ չխառնվել քաղաքականությանը՝ հարցին Եղիազարյանը պատասխանել է. «Ես այդ մասին լսել եմ, այո»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում