ՀՀ ԱԺ-ն առաջինը եւ միակը եղավ այն պետությունների խորհրդարանների մեջ, որոնք մոտ էին ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրելուն, բայց չստորագրեցին։ Հուսամ՝ Վիլնյուսը ոչ ոք չի մոռացել։
Բայց ՀՀ ԱԺ-ն նաեւ առաջինը եւ միակը եղավ ողջ մարդկության պատմության մեջ, որ ծափահարելով դեն նետեց իր երեքուկես տարվա աշխատանքը։ Կներեք, իհարկե, բայց սա արդեն ոչ թե քաղաքականություն է, ոչ թե օրենսդիր մարմին, այլ մանկապարտեզ։ ՀՀ ԱԺ մեծամասնությունը հարյուրավոր օրինագծերի էր օրենքի ուժ տվել, որոնցով ենթադրվում էր մեկ բան՝ եվրաասոցացում։
ԱԺ նույն մեծամասնությունը քեֆ-ուրախությամբ ողջունում էր ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ԵԺԿ-ացումը, պատրաստվում էին եվրոպական արժեքներ ներկրել Հայաստան, բայց մեկ քվեարկությամբ, դեկտեմբերի 4-ին, այդ ամենին վերջ տրվեց։
Ստացվում է, որ այս ԱԺ-ն երեքուկես տարի զուր փող է վատնել, ապուշացրել ժողովրդին, ձեւատել քաղաքական դաշտը, այլ բառով՝ կապիկությամբ է զբաղվել:
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում