1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում 35 երկրներ (բոլոր եվրոպական երկրները, բացի տոտալիտար Ալբանիայից` գումարած ԽՍՀՄ-ը, Միացյալ Նահանգներն ու Կանադան) ստորագրել էին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եզրափակիչ ակտը, որի իմաստը, որքան ես եմ հասկանում, հետեւյալն է. «կապիտալիստական» եւ «սոցիալիստական» դիմակայող ճամբարները ընդունում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները եւ չեն փորձում փոխել աշխարհակարգն ու երկրների միջեւ սահմանները: Դա երկու ճամբարների համար էլ ձեռնտու փոխզիջում էր: Դրան գումարած կար, այսպես կոչված, «երրորդ զամբյուղը»` հումանիտար խնդիրները` մարդու իրավունքներ, որոնց մեջ էին զանազան ազատությունները` տեղաշարժվելու, շփվելու, տեղեկատվության, մշակույթի եւ կրթություն ստանալու:
Այդ սկզբունքներն ամրագրելով՝ խորհրդային ղեկավարությունը որոշակի զիջումներ էր անում, քանի որ այդ ազատությունները մեր այն ժամանակվա երկրում ապահովված չէին, մասնավորապես, հազարավոր մարդիկ երազում էին Սովետից գնալու մասին, ինչը փաստացի արգելված էր: Հելսինկյան եզրափակիչ ակտում խոսվում էր նաեւ աշխատանքի, կրթության եւ բժշկական սպասարկման մասին: Ենթադրում եմ, որ այդ տողերը «մերոնք» էին ավելացրել, որովհետեւ «դե յուրե» մեզ մոտ գործազրկություն չկար, իսկ բժշկական սպասարկումն ու կրթությունը իբր անվճար էին: «Իբր», որովհետեւ նույն ժամանակահատվածում Երեւանի բժշկական ինստիտուտի որոշ ֆակուլտետներ եւ համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու համար պահանջվում էր կաշառք` 40 հազար ռուբլի չափով. ճիշտ է, նույնիսկ նման տեղեր կաշառքով էր ընդունվում ուսանողների մոտավորապես կեսը: «Անվճար» բժշկության մասին էլ չխոսենք:
Արեւմուտքը անընդհատ կշտամբում էր Սովետին որոշ տեսակի ազատություններ չհարգելու համար: Սովետն էլ խոսում էր իր իրական եւ ձեւական առավելությունների մասին: Բայց ուշադրություն դարձրեք. 1990 թվականից հետո գերտերությունները` Միացյալ Նահանգները եւ ԽՍՀՄ-ի ժառանգորդ Ռուսաստանը բազմիցս խախտել են առաջին երկու «զամբյուղների» պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են բուն անվտանգությանը եւ բազմիցս վերաձեւել են ու շարունակում են վերաձեւել Եվրոպայի քարտեզը: Եթե կյանքի չի կոչվում հիմնադրույթների մի խումբը, ապա ինչո՞ւ պիտի գործեն մնացածները:
Ինձ թվում է՝ եկել է ժամանակը մտածելու «նոր Հելսինկյան ակտի» մասին, որը պետք է արձանագրի ինչ-որ մի կարգավիճակ: Դա դոլար-դրամ կուրսի նման է. կարեւոր է ոչ այնքան թիվը, որը ինչ-որ պահի կարձանագրվի, որքան դրա կայունությունը, անփոփոխությունը: «Սառը պատերազմի» նման երեւույթները այսօր` գլոբալ տնտեսության պայմաններում, պարզապես ծիծաղելի են. Ռուսաստանն այսօր չի կարող չլինել համաշխարհային տնտեսության մի մասը:
Կարդացեք նաև
Ինչ մնում է «երրորդ զամբյուղին», ապա այստեղ էլ շեշտադրումները պետք է փոխվեն` տեղաշարժվելու, շփվելու, արտահայտվելու ազատություններն, իհարկե, կարեւոր են: Բայց ավելի կարեւոր են մարդու արժանապատիվ ապրելու եւ սեփական իշխանությունն ընտրելու իրավունքները: Այստեղ է, որ մենք պարծենալու բան չունենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
7րդ դասարանի Երկրաչափության գիրքը վերցնելուց առաջ, 4րդի մաթեմատիկան նախ հանձնի, էլի… եթե թվի քառակուսին չգիտես ինչ է, Պյութագորասի թեորեմը անգիր իմանաս, որ ինչ անես?
Հարգելի պ-ն Աբրահամյան, միայն մեկ անհամաձայնություն: Այդ տարիներին բժշկական ինստիտուտի «լեչ ֆակ»-ի անցողիկ “բալը” 15000 ռուբլի էր, իսկ մյուս ֆակուլտետներում տատանվում էր 8-10 հազարի սահմաններում: )))))))))
Մի անհամաձայնություն էլ իմ կողմից՝ առանց մի կոպեկ տալու ընդունվել եմ, ողջ սովորելու ընթացքում էլ թոշակ եմ ստացել
Ոչ մի վայչկյան չեմ կասկածում: Գրել եմ, կեսը՝ ոչ բոլորը: Կոնսերվատորիայում էլ էր նույնը՝ իհարկե, շատ ավելի ցածր «տարիֆներով»:
Զամբյուղներ այլեվս չկան եվ զամբյուղների միջի եղածը գդնվում է մի թաշտի մեջ. Առաջվա զամյուղատերերը ցանկանում են իրենց կողմը քաշել հնարավորինս շատ ապրանք արդարացնելով այն հնարավոր եվ անհնար բացատրություններով. Այնպես որ ստաբիլ զամբյուղների թեորյան չի գործում այժմյան դինամիկ դարում եվ նոստալժիկ երազների մթնոլորտում
Հետո, երբ որ սովետը «ինքնուրույն» քանդվեց, արևմուտքն ասաց -Ինչ ազատ մուտք?, գժվել եք?, տեղներդ վեր ընկեք, մենք ինքներս կգանք, ձեզ կսովորեցնենք, թե ոնց պիտի ապրեք, որ մեր համար լավ լինի: Հենց որ Պուտինը հայտարարեց, թե «մենք չենք ենթարկվի ձեր թելադրանքին, որովհետև մենք էլ էս երկրի վրա ձեզ հավասար մարդ ենք», արևմուտքը խիստ զարմացավ ու զայրացավ(գժվել եք, ինչ հավասար???): Ու ամեն ինչ խառնվեց: Հիմա տեսնենք, ինչ կլինի:
Լավ ա լինելու Նառա ջան, պիտի մի օր խառնվեր ամեն ինչ, որ հետո ամեն ինչ իր տեղն ընկներ…
«Ռուսաստանն այսօր չի կարող չլինել համաշխարհային տնտեսության մի մասը»: Պարոն Աբրահամյան էս առումով ասեք մի դիմում էլ Ամերիկան գրի:Ախր դրանց կաշին էս վերջերս շատ հաստացավ,միտքն էլ բթացավ:Պսակին էլ Ձեզ նվեր…
Հիմա էլ նույն ժողովրդին արհեստականորեն հանել են միմյանց դեմ(կռիվ, ծեծ ու ջարդ), ձեր թերթն էլ ամբողջ օրը, շատ հետևողականորեն իր էջերը տրամադրում է հատկապես էդ “разборка” -ին: Չլինի թե մի լավ բանի մասին գրեք:
В чем дело, модератор? Прошел целый час! Или у вас цензура?
«նոր Հելսինկյան ակտի» մի կարգավիճակ՝ «горбатого могила исправит»:
՛՛Հելսինկյան՛՛ բառը հենց լսում եմ, էն լոռեցի Սաքունցին եմ հիշում… տեսնես Հելսինկիում գիտե՞ն. որ իրանք Վանաձորի գրասենյակ ունեն))))))
Nara – ին
Merci de ce que vous existez. Ուրեմն դեռ հույս կա:
Նախադասությանդ կոնստրուկցիան ֆրանսերեն չի..))).. որ թարգմանիչ ծրագրից ես օգտվել?…))))…