Այս օրերին «Այրարատ» կինոթատրոնի` Տիգրան Մեծի պողոտայի հատվածում «աճում» է «արհեստական եղեւնիների» պուրակը: Այն երբեք էլ մատչելի գներով աչքի չի ընկել: 2014 թվականի դեկտեմբերն էլ բացառություն չէ: Պարզապես ցանկանում ենք արձանագրել, որ այդ «պուրակի» ընդամենը 50 սանտիմետր բարձրություն ունեցող արհեստական եղեւնին, որը բնականի ընդամենը մեկ ճյուղի չափ է, արժե 5000 դրամ:
Իսկ թե ինչպես են Նոր տարին եւ Սուրբ ծնունդը այլ երկրներում, օրինակ՝ Չեխիայում, իսկական տոնի վերածում ժողովրդի բոլոր խավերի համար՝ կարդացեք այստեղ:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014