Լրագրող Գայանե Առուստամյանը իրեն ու իրեն սատարողներին զրպարտելու համար դատի տալու մասին «Հայազն» կուսակցության հայտարարությունը համարում է իրեն հանրային հարթակներից վերացնելու քայլ:
«Հայազնը» մարդու դեմ գործելու ոչ մի կեղտոտ միջոցներից չի խորշում: Հայաստանը ռեժիմային երկիր է, եւ Հայաստանը «Հայազնի» համար պարարտ հող է մարդուն անվանարկելու, չեզոքացնելու, հանրային հարթակներից դուրս հանելու համար: «Հայազնը» իր դիմագծին համապատասխան կգործի ու հանրային հարթակներից կվերացնի իսկական ու արդարության համար բոլոր այն պայքարողներին , որոնք կխոչընդոտեն իրենց մոլեգնելու»,- ասաց Գայանե Առուստամյանը:
Նա ասաց, որ ի տարբերություն «Հայազնի», ոչ մի քայլ չի նախաձեռնելու իրեն հայհոյած անձին պատասխանատվության կանչելու համար.
«Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է հասնել արդարադատության, չնայած որ իրավապահ մարմինները պարտավոր էին, օրենքով սահմանված կարգով, արձագանքել այդ միջադեպին: «Հայազնի», մասնավորապես Արմեն Հովհաննիսյանի քայլը կանխամտածված էր, ինձ անվանարկելու ու Հայաստանի հանրային հարթակից դուրս հանելու նպատակ հետապնդող քայլ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ