Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողի համար թայֆայական կարգապահությունն ավելի կարեւոր է. գործ ունենք բանդայի հետ». Արմեն Հովհաննիսյան

Դեկտեմբեր 09,2014 21:54

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը չի ցանկանում անդրադառնալ դեկտեմբերի 1-ին իր եւ լրագրող Գայանե Առուստամյանի վիճաբանությանը: Նա չնշեց, թե իրականում ինչից են սկսվել իրենց միջեւ տարաձայնությունները, ինչն է իրեն հունից հանել, միան պնդեց, որ չի հարձակվել լրագրողի վրա ու նպատակ չի ունեցել նրա նկատմամբ բռնություն գործադրել:

«Ինչ վերաբերում է ստորագրողներին, նրանց  ամբողջականությունը համարում եմ բանդա՝ կազմակերպված խումբ: Գայանեն ցույց տվեց, որ  իր թայֆայական կարգապահությունն ավելի կարեւոր է, քան օրենքը. գործ ունենք բանդայի հետ, իսկ բանդայի համար մեկ է՝ իր անդամը մեղավոր է, թե ոչ, իր անդամին պետք է պաշտպանեն»,- Aravot.am-ին ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր հայտարարություն՝ Գայանե Առուստամյանի նկատմամբ կատարվածը դատապարտող ստորագրահավաքով: Իսկ դեպքին ականատես կազմակերպության անդամներ ավելի ուշ տարածեցին հայտարարություններ՝ նշելով, որ ստորագրած անձանցից և կազմակերպությունների ներկայացուցիչներից որևէ մեկը ներկա չի եղել դեկտեմբերի 1-ի հավաքին՝ բացառությամբ Գայանե Առուստամյանի։

Արմեն Հովհաննիսյանը Գայանե Առուստամյանի՝ LGBT դրոշով գալու մասին հայտարարությունը որակեց սադրանք.«Թե ինչի էր Գայանեին պետք այդ սադրանքը, հարցրեք նրանից»:

Հիշեցնենք, որ ըստ «Հայազն» կուսակցության տարածած հայտարարության, կուսակցության իրավաբանները զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայց են պատրաստում՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. karen says:

    Հարգելի Սիմոնյան անկասկած լրագրողի գործը դժվար է,բայց նրանց զգալի մասը դարձել է բիզնեսմեն,փողի համար ամեն ինչի են դիմում,այդթվում շանտաժի կաշառքի ևայլն:Ձեր թերթում նրանք ևս կան:

  2. AAAA says:

    Հայհոյող տղամարդը ամենազզվելի կենդանին է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031