Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցային հայհոյանքների համար ապտակել եմ Արմեն Հովհաննիսյանին». Գայանե Առուստամյան

Դեկտեմբեր 09,2014 21:30

Լրագրող Գայանե Առուստամյանը զարմացել է նախօրեին իր եւ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին «ՔԱՆ» ՀԿ համակարգող  Հրայր Մանուկյանի եւ «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանի արձագանքից:

Ու վիրավորված մասնավորապես «քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանից՝ Գայանե Առուստամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ զարմացած է, որ Նարեկ Սամսոնյանը նման հայտարարության տակ ստորագրել է. «Այն լղոզված ու ծայրից ծայր դեմագոգիա է: Գոնե տարրական ազնվությունը կպահանջեր, որ Նարեկ Սամսոնյանը որպես վկա, եթե չդատապարտեց ինձ հայհոյելու ու իմ վրա հարձակվելու երեւույթը, գոնե այդքան չլղոզեր իբր թե անկողմնակալ ու իբր թե օբյեկտիվ իրականությունն արտահայտելու նպատակով:

Իրենց հայտարարության մեջ գրված է, որ LGBT  դրոշի համար է միջադեպ սկսվել, ոչ թե ԵՄ դրոշի համար: Ստիպված եմ Սամսոնյանի հիշողությունը թարմացնել եւ հիշեցնել, որ ամեն ինչ սկսվեց հենց ԵՄ դրոշից, որովհետեւ ես նախ եւ առաջ ասել եմ, որ ԵՄ դրոշն եմ ուզում վերցնել՝ որպես խորհրդանիշ, որ  Հայաստանը եվրոպական երկիր է, ոչ թե ասիական, ոչ թե այն մոնղոլ-թաթարական արժեքներով առաջնորդվող երկրի մի մասը, որի գաղութն են ուզում մեզ դարձնել՝ ԵՏՄ պայմանագիրը վավերացնելով: Արմեն Հովհաննիսյանը անմիջապես շատ ագրեսիվ ու տհաճ ռեակցիա տվեց իմ այդ հայտարարությանը՝ կտրուկ հայտարարելով, որ եվրամիության դրոշներ չեն լինելու, այլ՝ միայն հայկական դրոշներ:

Հակառակվել եմ՝ ասելով, որ իրավունք ունեմ ցանկացած խորհրդանիշով դրոշով գալ, որովհետեւ ոչ թե «Հայազն» կազմակերպության ակցիային եմ մասնակցում, այլ՝ եվրոպական ընտրություն նախաձեռնության անդամ ու ազատ քաղաքացի: Երբ Արմեն Հովհաննիսյանը շատ ագրեսիվ տոնով նորից կրկնեց ոչ մի եվրամիության դրոշ, միայն հայկական դրոշներ, ես ասացի՝ ոչ միայն եվրամիության, այլեւ  ցանկացած դրոշ՝ այդ թվում՝ LGTB դրոշը կարող եմ բերել ու պարզել՝ որպես բազմազանության նշան:  Արմեն Հովհաննիսյանը վեր կացավ ու հարձակվեց վրաս:

Ես ոտքի կանգնեցի, ու դեպքին ականատես տղաները սկսեցին իրեն հետ քաշել ու հետ պահել, ձեռքերը բռնել: Նա էլ հավաստիացնում էր, ինձ հետ մի պահեք, նրան չեմ հարվածելու: Արմենը փողոցային հայհոյանքներ էր տալիս ինձ, դրանց պատասխանել եմ, դա իմ ինքնապաշտպանական ռեակցիան էր: Հետո ապտակել եմ Արմեն Հովհաննիսյանին, երբ շատ ծանր ու փողոցային հայհոյանք հնչեցրեց իմ երեսին»,- պատմեց Գայանե Առուստամյանը:

Ինչ վերաբերում է «ՔԱՆ» ՀԿ համակարգող  Հրայր Մանուկյանի եւ «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանի տարածած հայտարարությանը, թե ի պաշտպանություն Գայանե Առուստամյանի ստորագրահավաքին մասնակցել են անհատներ ու կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք դեպքին ականատես չեն եղել, Գայանե Առուստամյանն ասաց. «Կատարվածի մասին շատ նեղված պատմել եմ իմ ընկերներին ու նրանք որոշել են ի պաշտպանություն ինձ այդ երեւույթը դատապարտել: Նրանք երեւույթն են դատապարտել ու երեւույթ դատապարտելու համար պարտադիր չէր՝ դատապարտողները ներկա գտնվեին միջադեպին:

Փոխանակ Նարեկը այդ երեւույթը դատապարտեր՝ քուջուջ է անում ինչ-ինչ դետալների մեջ,  փորձում է ինչ-ինչ դետալներ վկայակոչելով՝ լղոզել իրական պատկերը եւ փոխանակ դատապարտեր այդ հայհոյանքները, որ հնչել են իմ հասցեին դեմագոգիայի միջոցով փորձ է անում լավ հարաբերություն պահպանել մի կուսակցության ընկերախմբի հետ, որը հանդես է գալիս մարդատյաց, հայատյաց, այլատյաց դիրքորոշումներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Լրագրողների մեծ մասը կաշառվող ու բանսարկու են:Թերևս Հայաստանում միայն Նիկոլին ու նրա թերթի լրագրողներին կարելի է վստահել:Իսկ ,,Առավոտ,, թերթին, նրա լրագրողներին մարդիկ վաղուց դադարել են վստահել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031