Լրահոս
Օրվա լրահոսը

Գազպրոմը նոր ընկերություն կհիմնի Թուրքիայի գազատարի համար. Today’s Zaman

Դեկտեմբեր 09,2014 19:53

Ռուսաստանի «Գազպրոմ» պետական ընկերությունը դեպի Թուրքիա գազատար կառուցելու համար նոր ընկերություն կհիմնի, այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի մամուլի խոսնակ Սերգեյ Կուպրիանովը, փոխանցում է «Թըդեյս Զաման» -ը:

«Ընկերությունը կգրանցվի Սանկտ Պետերբուրգում… այն կկոչվի «Գազպրոմ Ռուսակայա»», – հայտնել է Կուպրիանովը:

Անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «Հարավային հոսք» գազատարի նախագծի դադարեցման մասին և տեղեկացրել, որ իրենք մտադիր են Եվրոպային գազ մատակարարելու համար Թուրքիայի և Հունաստանի սահմանով անցնող խողովակաշար կառուցել:

Բուլղարիայի վարչապետ Բորիս Բոյկոն, որի երկրով պետք է անցներ «Հարավային հոսք»-ը, հայտնել է, որ իրենք կշարունակեն պահանջել, որ գազատարը Բուլղարիայով անցնի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031