Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուսանկարեք ծառայողական մեքենաների խախտումները. դրանք շուտով հրապարակվելու են

Դեկտեմբեր 09,2014 19:07

Շատ շուտով ծառայողական մեքենաների պետհամարնիշերը կհրապարակայնացվեն: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախաձեռնել են նոր ծրագիր, որի շնորհիվ կենտրոնի միջոցով ծառայողական մեքենաների պետհամարանիշները կտեղադրվեն կայքում: Կենտրոնի ծրագրերի իրականացման ղեկավար Լիանա Դոյդոյանն ասաց, որ եկող տարեսկզբից ծրագիրը կմեկնարկի:

Aravot.am-ի հետ զրույցում Լիանա Դոյդոյանն ասաց, որ մարդիկ, հասարակական կազմակերպությունները, եթե նկատեն, ծառայողական պետհամարանիշով որեւէ մեքենա խախտում է արել, ապա կարող է այն լուսանկարել, ուղարկել կայք, որտեղ այդ նկարը կներբեռնվի, հետո հնարավոր կլինի հետեւել, թե ինչ «ճակատագիր» կունենա տվյալ պետհամարանիշով խախտում կատարածը:

Բացի այս, Լիանա Դոյդոյանը նաեւ նշեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ կարող է զբաղվել, վերահսկել քաղաքացիների կողմից ներկայացված խախտումներն` ասենք` ոչ աշխատանքային ժամին ի՞նչ գործ ունի տվյալ մեքենան այսինչ վայրում, կազինոյի մոտ, կամ ասենք` ի՞նչ գործ ունեն ծառայողական մեքենան ու վարորդն իր ընտանիքի հետ Վրաստանում:

Տիկին Դոյդոյանն ասաց, որ երբ դիմել են ՀՀ ոստիկանությանը, վերջինս պատրաստակամություն է հայտնել տրամադրել ծառայողական, պետբյուջեով գնված պետհամարանիշների տվյալները:

Արդյո՞ք որեւէ արդյունք կունենա նախաձեռնությունը, մեր այս հարցին, տիկին Դոյդոյանն ասաց, որ եթե այդ խախտումների մասին շատ խոսվի, աղմուկ բարձրացվի, ապա արդյունքն կլինի. «Մեր կենտրոնն արդեն 11 տարի է գործում է, մեր աշխատանքն էլ կոռուպցիայի բացահայտման մի միջոց է, 11 տարի է աշխատում ենք, օրենքը գործում է, բայց նույնիսկ այսօր էլ դեռ կան ինչ-որ վարչության պետեր, պաշտոնյաներ, որոնց հարցում ենք ուղարկում, թե որքան է, ասենք իրենց քաղաքի բյուջեն, նրանք պատասխանում են` ինչո՞ւ պետք է  Երեւանից ինչ-որ մեկը իմ համայնքի բյուջեն ուզի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031