Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն արագացնել է պետք, հայտնել է ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք գիտենք, որ Թուրքիան, եվրոպական արժեքները ամբողջությամբ ընկալելով, նպատակադրված է համատեղ աշխատելու: Մենք պետք է տնտեսական ամենասերտ հարաբերություններն ունենանք, բայց օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում դեռ բարեփոխումներ են պետք: Բայց եթե խոսենք [Թուրքիայի ԵՄ անդամակցության] գործընթացի մասին, ապա կարող եմ ասել, որ նոր Եվրահանձնաժողովը ու բոլոր անդամները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն արագացնեն», – Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հանը:
Դեկտեմբերի 8-ին ԵՄ պատվիրակությունը՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավար Ֆրեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Եվրոպացի պաշտոնյաները, որոնց կազմում է նաև ԵՄ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանդիսը, Անկարայի հետ քննարկում են Թուրքիայի ԵՄ անդամակցության, «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Երկուշաբթի նրանք հանդիպել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոքըրի հետ: Հանդիպում է նախատեսված նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանի հետ:
ԵՄ ներկայացուցիչների այցը հաջորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած պետական այցին և ակնկալվում է, որ պատվիրակները կփորձեմ Թուրքիային համոզել, որ չվնասեն ՌԴ դեմ կիրառած պատժամիջոցներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ