Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը շարունակելու է ընդհատակյա այս պատերազմը»

Դեկտեմբեր 09,2014 17:06

«Որեւէ մեկը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե, բայց բոլոր խոշոր պետություններում Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ճանաչված է»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է հաստատելու համար, որ ԼՂՀ-ն իր լեգիտիմությամբ չի զիջում որեւէ ճանաչված երկրի. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը իշխանությունը, դե ֆակտո ճանաչված լինելով, ավելի ու ավելի խորացնում է իր հատվածական կապերը, օրինակ` Ղարաբաղի մի քանի քաղաքներ քույր քաղաքներ են տարբեր պետությունների քաղաքների հետ: Նա ընդգրկվում է մշակութային եւ տնտեսական ծրագրերի մեջ, հանդես է գալիս առանձին ցուցահանդեսներով: Սա ամենաճիշտ ճանապարհն է, որը ոչ թե բերելու է, այլ արդեն բերում է իր դրական արդյունքները»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը` նա հիշեցրեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունն այդ դատական գործընթացին ուշադրություն գրավելու համար դիմել էր 5 միջազգային կազմակերպությունների, սակայն միայն 2-ից էր պատասխան ստացել, որոնք էլ բացասական են եղել. «Այդ արձագանքի բացակայությունն էլ ինչ-որ մի ազդակ է, որովհետեւ առաջինը միջազգային հանրությանը դիմել է ադրբեջանական կողմը` հստակ ձեւակերպելով անհիմն թեզերը: Ի՞նչ է անելու Ադրբեջանը: Նա դիվերսիաներով, ինչպիսն երեկ է տեղի ունեցել, մեկ-մեկ սպանելով մեր կանգնած զինվորներին, ցանկանում է խուճապ առաջացնել մեր երկրում: Համայն հայությանը պետք է հասկանալի լինի, որ այդպիսի առանձին գործողություններով Ադրբեջանը ցանկանում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Համոզված եմ, որ դրան ի պատասխան՝ պետք է բոլորն ավելի զգոն լինեն եւ հասկանան, որ Ադրբեջանը շարունակելու է ընդհատակյա այս պատերազմը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031