Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 45 միլիոն դրամ հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ գյումրեցի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: ԲՀԿ առաջնորդն անցած տարի, Ամանորին ընդառաջ, ևս գումար էր փոխանցել գյումրեցի տնակներում բնակվող անօթևաններին:
Aravot.am-ի հետ զրույցում, լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի բարեգործությանն, ասաց. «Ընդհանրապես ինձ ու ցանկացած քրիստոնյայի համար ընդունելի չէ, որ մարդը բարեգործություն է անում և այդ մասին հայտնում է բոլորին: Միգուցե տարիներ առաջ այս ձևը ընդունելի լիներ, երբ նոր էինք անկախացել կամ երկրաշարժ էր տեղի ունեցել, ու շատերը, այդ թվում ես, մնացել էինք մեր հագի շորով… Միգուցե լինեն մարդիկ, որ չհամաձայնեն, ասեն, պետք է ցուցադրական բարեգործություն անել, որպեսզի մյուսներն էլ տեսնեն ու օրինակ վերցնեն, բայց ես այն համոզմանն եմ, որ դա հիմա ավելի շատ նմանվում է ողորմության…Ի՞նչ է նշանակում 45 միլիոն դրամ փող բաժանել ամենաաղքատ քաղաքի բնակիչներին, այն դեպքում, երբ չգիտես էլ էդ փողը հասցեատիրոջը կհասնի՞, թե՞ չի հասնի: Եվ եթե բաժանողը պետք է լինի քաղաքապետարանի այն բաժնի աշխատակիցը, որը լրագրողի հետ խոսելիս հեգնում է, թե՝ դու լրագրո՞ղ ես, թե՞ գրող, ուրեմն այդ փողը հաստատ «տեղ կհասնի»…
Իհարկե, Գագիկ Ծառուկյանը բազմիցս ապացուցել է, որ ինքը շատ հաջողակ բիզնեսմեն է, կարծում եմ ինքը ճիշտ կաներ այդ փողով մի բարեգործական ճաշարան բացեր Գյումրիում՝ նրանց համար, ովքեր տաք ճաշի կարոտ են: Կամ ավելի լավ կաներ, մի արտադրամաս բացեր, մարդիկ աշխատեին, ինքն էլ շահույթ ստանար: Գիտեք, ես չեմ ուզում կենտրոնանալ Գագիկ Ծառուկյանի բարեգործության վրա, ես ընդհանրապես եմ ասում, օրինակ՝ գիտեմ որ Աշոտ Աղաբաբյանն էլ սալյարկա էր բաժանում Աշոցքի գյուղերում…Ուզում եմ ասել՝ անկախ նրանից, ով է բարեգործություն անողը, սկզբունքը սխալ է ընտրված: Այսպիսով փողը կորչում է, 45 միլիոնը աղքատ մարդկանց բաժանելը դա նույնն է՝ ոնց որ ջուրը ավազի մեջ: Ես հիմա զբաղվում եմ հայ բարեգործներից մեկի կենսագրությամբ, շուտով կտպագրվի, նա դեռևս 100 տարի առաջ մարդկանց ոչ թե փող էր տալիս, այլ գյուղացիներին գյուղատնտեսական գործիքներ, որ կարողանային հողը մշակել ու ապրուստ ստեղծել: Խոսքս Միքայել Արամյանցի մասին է, որը ազգային մեծ բարերար Մանթաշովին իր ձեռքով տարավ ու գցեց Բաքու նավթի բիզնեսի մեջ: Ինքն էլ, իր հերթին, մի շրջան թողնելով բիզնեսը, զբաղվեց միայն բարեգործությամբ: Իհարկե, նա լավ էր գիտակցում, որ բարեգործություն ասվածը փող բաժանելը չէ, նրա բարեգործություններից մեկն արդեն թվարկեցի. գյուղացիներին գործիք բաժանելն էր: Դրանից բացի, նա ստեղծեց մի հատուկ տպարան, որպեսզի հայ գրողների գրքերն անվճար տպագրի, հիմնեց հիվանդանոց, առաջին ռենտգեն ապարատը Անդրկովկասում ինքն է բերել՝ հսկայական գումարներ ծախսելով…
Կարդացեք նաև
Իսկ հիմա մեր պատգամավորներն ալարում են անգամ փողոց ասֆալտապատել, առաջ գոնե դա անում էին, հիմա աշխատում են փողը մարդկանց գրպանը դնել: Ձեզ ի՞նչ է թվում՝ ընտրություններից առաջ չպիտի՞ հիշեցնեն ժողովրդին, թե Գագիկ Ծառուկյանն ինչեր է արել իրենց համար՝ քանի՞ տրակտոր է բերել, ինչքա՞ն գումար է տվել Նոր Տարի անելու համար: Որ ասում են՝ Գագիկ Ծառուկյան հիմնադրամն է այս ամենն անում, իմ համար ի՞նչ տարբերություն այդ բարեգործությունը Ծառուկյան հիմնադրա՞մն է անում, թե՞ Ծառուկյան կուսակցության ղեկավարը: Ես միայն կասեմ, ողորմություն բաժանելով, երկիր չեք զարգացնի, կամաց-կամաց ժողովուրդը կհասկանա դա»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Չէ, ստրուկին չեմմ հասկանում,
Ստրկատիրոջ էս բարին,
Հոգով ստրուկն ինչ էլ անի,
Բռի մեջ իր աղն է հին:
Մարդ սենց անշնորհակալ չի լինի…Պարոն Ծառուկյանը բարի գործ է արել, աջակցություն է ցուցաբերել, չնայած որ պարտավոր չէր: Այսքանից հետո նման բան գրելն անշնորք բանա շատ:
անշնորհակալ մարդիկ ուղղակի տհաճ են և զզվանք են հարուցւոմ. մարդը համ ասում ա թող գյուղատնտեսական գործքիներ բաժաներ, համ էլ փոնվում ա տրակտորներ բաժանելը, կամ կարճ ասած իքնն էլ չգիտի թե ինչ է ասում, հերքում է ինքն իրեն կամ հակասում ինքն իրեն. ստեղ են ասել. խոսում ես էնքան որ խոսալու համար. իսկ մյուսները որ ոչինչ չեն անում, դրանց մասին ինչի չես խոսում?? թե դա թեմայի մեջ չի կամ օգուտ չի բերում քեզ.
դեռ մտավորական էլ կոչվում են
Հարգելի Երվանդ, հետևելով Գ. Ծառուկյանի այն խոսքին, որ ինքը պատրաաստ է լսել ցանկացած մարդու կարծիք, հայտնել եմ իմ կարծիքը փող բաժանելու մասին:
Մի այլ առիթով էլ բաց նամակ եմ գրել, որի պատասխանը դեռ չեմ ստացել:
Իսկ Արամյանցը քաղաքական գործիչ չէր և ընտրություններին չէր մասնակցում:
Ասեմ նաև, որ անկուսակցական եմ և անպաշտոն, 40 տարվա շարքային լրագրող եմ, ուրեմն՝ իշխանության պատվեր չեմ կատարում: Ավելին, Ֆեյսբուքում վաղուց հավանություն եմ տվել Գ.Ծառուկյանի՝ Նախագահ դառնալու ծրագրին:
Եռյակի պայքարի կողմակից եմ:
Բայց այն կարծիքին եմ, որ մարդու ամեն խոսքից և արարքից հետո ծափ տալը նրան ամենամեծ վատություն անելն է:
պարոն Մոսինյան, լիովին կիսում են Ձեր կարծիքը Եռյակի պայքարին կողմնակից լինելու առումով. ինքս էլ եմ Եռյակի համակիր և պայքարի մասնակից. ամեն դեպքւոմ հայտնում եմ իմ կարծիքը, որ Գագիկ Ծառուկյանի օգնությունները միաին գումարային տեսքով չեն արվում. դուք ուղղակի կենտրոնացել եք մի դեպքի վրա. Ծառուկյանը օգնում է արվեստագետներին, գիտնականներին, գյուղացիներին և այլ սոցիալակն խմբերի ամենևին ոչ գումարային տեսքով, այլ այն միջոցներով, որոնցով նրանք հետագայում կարող են գումար ստանալ և աշխատել. ուղղակի պետք է բոլոր դեպքերը նշել կամ նկատի ունենալ.