Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են խորհրդարանում հայ պատգամավորները խոսում ռուսերեն

Դեկտեմբեր 09,2014 16:35

Այսօր ՀՀ ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը անցկացվում էր ռուսերեն լեզվով, բոլորը, անգամ ՀՀ պատգամավորները խոսում էին ռուսերեն: Նիստի օրակարգը, մասնակիցների ցուցակը, ամեն ինչ ռուսերեն էր:

Aravot.am-ը նիստին մասնակցող ՀՀԿ պատգամավորներին եւ ՌԴ պետդումայի ներկայացուցիչներին հարցրեց՝ ինչո՞ւ մեր պաշտոնյաները չեն հարգում հայերենը եւ խախտում օրենքը, ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ եթե ՌԴ պետդումայի ներկայացուցիչներն իրենց մոտ հյուրընկալում են իրենց բարեկամ Ղազախստանի ներկայացուցիչներին, ի նշան հարգանքի նրանց հետ խոսո՞ւմ են ղազախերեն:

IMG_0367

Հարցին նախ պատասխանեց նիստը վարողը՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը: Նա ասաց, որ իրենք նիստը սկսել են հայերենով եւ պայմանավորվել են ռուսերեն հաղորդակցվել ներկաների հետ՝ ժամանակը տնտեսելու համար. «Բայց մենք հայերեն խոսքն այստեղ թարգմանեցինք ռուսերեն, որպեսզի ներկաներին ամեն ինչ հասկանալի լինի»:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքերով՝ ակումբը ոչ պաշտոնական շփում է. «Բոլոր պատգամավորները ունեին հնարավորություն խոսելու իրենց մայրենի լեզվով, բայց կխնդրեի չշփոթել ակումբը պաշտոնական միջոցառումների հետ»:

ՌԴ ներկայացուցիչները նույնպես վստահեցրեցին, որ սա պաշտոնական հանդիպում չէ: ՊԴ ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւը շնորհակալություն հայտնեց, որ այսօրվա նիստը իրենց մայրենիով է անցկացվում. «Ոչ թե նրա համար, որ չենք հարգում հայերենը, ես հաճույքով հայերեն կսովորեի: Եթե ապրեի Հայաստանում, նույնպես կսովորեի: Բայց եթե ՀՀ քաղաքացին, որն ինձ մոտեցավ փողոցում եւ խնդրեց չլքել հայերին, եթե նա չիմանար ռուսերեն, ես նրան չէի հասկանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Հետեւություն եւ ականջներիդ օղ արեք՝ ՀՀ քաղաքացիներիի համար այսուհետ ռուսերեն իմանալն ու խոսելը անհրաժեշտ է ու պարտադիր, թեկուզ եւ նրա համար, որ փողոցում մոտենան ՌԴ ՊԴ ԱՊՀ եւ հայրենակիցների /?/ հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւին ու խնդրեն չլքել հայերին, այլապես իրեն չեն հասկանա ու Հայաստանը կկործանվի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031