Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը իր դրսեւորումներով իրեն հավասարեցնում է Իսլամական պետությանը»

Դեկտեմբեր 09,2014 16:22

«Ադրբեջանի գործողությունները այսօր չէ, որ սկսել են այդպես ակտիվանալ, մոտավորապես` 3 տարի է, որ այս հարձակումների ալիքը բարձրանում է»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա համարում է, որ Իլհամ Ալիեւին հասկացրել են, որ որեւէ մի երկիր իրեն թույլ չի տա լայնածավալ ռազմական գործողություններ սկսել: Ըստ նրա` դա հասկանալով` Ադրբեջանը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որը իրեն բնութագրում է որպես ահաբեկչական խումբ. «Այս պետությունը կամ խումբը բնութագրվում է ոչ թե նրանով, որ նա ճանաչվել է կամ չի ճանաչվել, այլ` իր գործելակերպով: Ցավոք սրտի, մեր հարեւանը, որը շատ ճանաչված է եւ շատ ծրագրերի մեջ ընդգրկված է, իր դրսեւորումներով իրեն հավասարեցնում է ահաբեկչական խմբի, մասնավորապես` Իսլամական պետությանը: Կարեն Պետրոսյանի այն դրվագները, որ նրանք դիմակներով բերում են, ուղղակի Իսլամական պետության կողմից ամերիկյան պատանդների գլխատման կրկնությունն է: Միայն մի բան ցույց չեն տվել, թե ինչ են արել»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` տարօրինակ է կապել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը նավթային գործոնի հետ: Ըստ նրա` նավթային գործոնը ինքնուրույն նշանակություն ունի եւ զսպող դեր է կատարում. «Իսկ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը նավթի հետ, մի՞թե փոխանցելու է նա Իրանին , մի՞թե Թուրքմենստան կամ Ղազախստան է ուղարկելու, մի՞թե Հայաստանի հետ այնքան են լավանալու հարաբերությունները, որ նա Հայաստանին է տալու: Այսինքն` զուտ քաղաքական գործընթացը կապել նավթային գործոնի հետ ճիշտ չեմ համարում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031