Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակցուհի. «Սա ի՞նչ ցեղասպանություն է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2014 15:20

«Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից տիկին Կարինեն զայրացած է. ճարահատյալ է բողոքի ցույցի դուրս եկել Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով իր աշխատավարձը: «Քանի տարի է՝ մեզ խաբում են, չի կարելի չէ՞, մարդ ենք»,- նեղսրտում է տիկինը: Նաեւ հավելում, որ իր աշխատավարձը ցածր է, 73000 դրամ, ու մեղավոր չէ, որ ուրիշները միլիոններ են կերել: Aravot.am-ի հետ զրույցում նաիրիտցին, որին գործընկերը բնորոշեց որպես հանրապետությունում «լավագույն ապարատչիկ», ասաց. «Ախր առողջական խնդիր ունեմ, մի կուրսը 400 000 դրամ է, ոնց անե՞մ, էս ինչ ցեղասպանություն է… Հաշմանդամության կարգ ունեմ, բայց դրա գումարով էլ չեմ կարող բուժվել, թող տան իմ աշխատավարձը, ոնց ապրենք… Լուսի փող, հացի փող, երեխեք ունեմ, թոռնիկ, համայնքը դուռը ծեծում է, երկու տարի է՝ փողը չեմ տվել, նամակ եմ գրել քաղաքապետին, թաղապետին, ի՞նչ անեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031