Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրամի փոխարժեքի տատանումներն իրենց անդրադարձն են ունեցել հյուրանոցներում գների բարձրացման վրա»

Դեկտեմբեր 09,2014 15:18

Ներգնա տուրիզմն այս տարի աճ է գրանցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայելի» ակումբում ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ այս տարի նոր հյուրանոցներ են բացվել, որի արդյունքում շրջանառության մեջ է մտել 550 նոր սենյակ, իսկ հաջորդ տարի կավելանա եւս 300-ը:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Երեւան քաղաքում հնարավոր է գտնել ցանկացած բյուջեի համար նախատեսված հյուրանոցային սենյակ՝ սկսած 15 հազարից մինչեւ 700 հազար դրամանոց նախագահական լյուքս:

Դրամի փոխարժեքի տատանումները, ըստ Հակոբ Հակոբյանի, չեն կարող իրենց անդրադարձը չունենալ հյուրանոցում գների բարձրացման վրա. «Եթե սննդամթերքը թանկանում է, ապա այդ թանկացումն անդրադառնում է նաեւ հյուրանոցում կատարված սննդամթերքի ծախսի վրա»:

Բանախոսը նաեւ նշեց, որ այս տարի թանկացավ էլեկտրաէներգիան, որը նույնպես իր անդրադարձն ունեցով հյուրանոցներում գների վրա:

Խոսելով ամանորյա տոների համար նախատեսված հանգստի փաթեթներից՝ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքում տոներն անցկացնելու համար միջին 4 հոգանոց ընտանիքը 5-6 օր հանգստանալու համար կծախսի ամենաքիչը 300 հազար դրամից մինչեւ 700 հազար դրամ:

Ասուլիսի մեկ այլ մասնակից ՝«Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանն էլ նշեց, որ Ամանորին հայաստանցիները հիմնականում նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թաիլանդ: Սոնա Եղիազարյանը նշեց, որ Ամանորին ծովափնյա երկրներում հանգստանալու համար մեկ անձը 700-800 դոլար պետք է ծախսի փաթեթը ձեռք բերելու համար:

Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Մարինա Կպրյանն էլ իր խոսքում ասաց, որ, իհարկե, Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան ծովափնյա երկրներում, սակայն եթե հանել ավիատոմսի գինը, ապա ստացվում է, որ ընդհանրապես մատչելի չէ Հայաստանում հանգիստը. «Այստեղ հանգիստը սահմանափակ է»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031