Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին հանդիպած նաիրիտցի. «Վարչապետին էլ ճիշտ ինֆորմացիա չէին տվել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2014 15:05

«Նաիրիտ» գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը՝ եւս մի քանի ներկայացուցչի հետ, մեկ ժամից ավելի հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մինչ այդ՝ ցրտից սառած նաիրիտցիները Կառավարության շենքի մոտ հավաքված ասում էին, որ չեն զիջելու, եւ դանակը ոսկորին է հասել:

Կառավարության շենքից դուրս գալուն պես պարոն Թադեւոսյանը սկսեց ընդհանուր բաներ ասել, արդարացնելով ՀՀ վարչապետին, անգամ ներողություն խնդրեց իրենց նախորդ օրվա պահվածքի համար: «Ցավալին էն ա, որ շատ բաներ մնացել է տնօրենների խորհրդի վրա, եւ ցավալին էն ա, որ պարոն վարչապետը շատ բաներից տեղյակ չէր:

Մեր գլոբալ հարցը աշխատավարձերի պարտքերի մարումն է, եթե աշխատավարձ մի հատ են տալիս կամ երկու հատ, դա հեչ կապ չունի ընդհանուր պարտքի մարման հետ… Ժամանակացույց երեւի կկազմեն, կասեն հատկապես «Նաիրիտ-2»-ի հարցով պետությունը պարտք է, կփակվի»,-հայտարարեց նա:

nairit-noric4 nairit-noric1 nairit-noric-3

Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք անպտուղ հանդիպում չէր, մանավանդ ոչ մի կոնկրետ հարցի լուծում չունեցան, արհկոմի նախագահը չհամաձայնեց: «Այս հանդիպումը էն տվեց, որ ճանապարհները նշեցինք, որոնք իրենք չգիտեին, որոշ ճանապարհներ էլ իրենք նշեցին, որ մենք տեղյակ չէինք: Վարչապետին էլ ճիշտ ինֆորմացիա չէին տվել»,-հավաստիացրեց նա: Նա հավաքվածներին առաջարկեց մի քանի օրով դադարեցնել բողոքի ակցիան, մինչեւ շաբաթ օրը կառավարությունից նոր ինֆորմացիա ստանան: Նաեւ հույս հայտնեց, որ հնարավոր է մեկ-երկու ամսվա աշխատավարձի հարց լուծվի:

Թադեւոսյանի հետ վարչապետին հանդիպած աշխատակցուհիներից մեկն էլ անընդհատ նշում էր, թե Հովիկ Աբրահամյանը չգիտեր, ինչ թվերի մասին է խոսքը. «Ինքը հինգ ամիս ա աշխատում է, ինչ գիտի՝ ի՞նչ ա կատարվում, վարչապետը խաբար չէր»:

Վարչապետի հետ հանդիպման արդյունքներն ակնհայտորեն դուր չեկան հավաքված նաիրիտցիներին, նրանք իրենց աշխատանքի համար նախատեսված գումարն էին պահանջում, իսկ աշխատակիցներից Ռուբեն անունով տղամարդն ուղղակի հիստերիայի մեջ ընկավ: Կանայք նեղսրտեցին: «Բա որ գնա իրեն մոստից քցի՞»,-լացակումած ասաց մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031