Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայազնի» իրավաբանները զրպարտության մեղադրանքով հայց են պատրաստում՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների

Դեկտեմբեր 09,2014 14:45

Օրերս ԶԼՄ-ներում տարածվեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր.
«Ազգայնական «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար՝ լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք և հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետև տեղից վեր է կացել և հարձակվել նրա վրա: Գայանե Առուստամյանը հարկադրված է եղել դիմելու ինքնապաշտպանության, իսկ Արմեն Հովհաննիսյանը և նրա կուսակիցները դուրս են հրավիրվել տարածքից»։

«Հայազն» կուսակցության վարչությունը համակողմանի ուսումնասիրելով միջադեպը, հայտարարում է, որ կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես վեճն առաջացել է ոչ թե ԵՄ, այլ ԼԳՏԲ դրոշի մասին առաջարկությունից հետո, որին հաջորդել են Առուստամյանի վիրավորանքները: Այնուհետև Առուստամյանն ինքն է ֆիզիկական հարձակման ենթարկել Արմեն Հովհաննիսյանին: Վարչությունը հանդիպել է նաև ներկաներից շատերին, վերլուծել իրավիճակն ու որոշել.

Հայտարարության նախաձեռնողի ու հայտարարության տակ ստորագրող կազմակերպությունների ու անհատների գործունեությունն իրավական առումով կարելի է բնութագրել միմիայն որպես զրպարտություն: Պատահական չէ, որ սույն հավաքի 14 մասնակիցներից և ոչ մեկը չի միացել Գայանե Առուստամյանի նախաձեռնած ստորագրահավաքին:

Ուստի, «Հայազն» կուսակցության իրավաբանները զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայց են պատրաստում՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների:

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031