Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեր խորհրդարանը շնչում է ռուսերեն. դարձյալ ԱԺ-ում ռուսների համար օրենք են խախտում

Դեկտեմբեր 09,2014 14:39

Այսօր ՀՀ ԱԺ-ում Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում հերթական նիստն է՝ «Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Նաեւ նշվում է ակումբի հիմնադրման մեկ տարին:

Նիստի աշխատանքներն ընթանում են դարձյալ ռուսերենով եւ չկա հայերեն թարգմանություն: Ռուսերեն են խոսում նիստին մասնակցող ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, նիստը վարող Արամ Սաֆարյանը՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական, վերլուծական կազմակերպության նախագահ:

IMG_0371 IMG_0367 IMG_0376 IMG_0362

IMG_0363

Հիշեցնենք, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է եւ պաշտոնական հանդիպումները գոնե պետք է անցկացվեն մեր մայրենի լեզվով: Իրենց ապահովագրելու համար ակումբի կազմակերպիչները հայտարարեցին, թե ժամանակի սղության համար չեն թարգմանում հայերեն:

Նիստի սկզբում հայկական կողմն ուրախությամբ ռուս պաշտոնյաներին պատմում էին, թե ինչպիսի քվեարկություն է եղել դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում՝ ԵՏՄ անդամակցության հարցի հետ կապված՝ 103 կողմ, ընդամենը 7 դեմ եւ 1 ձեռնպահ: Արամ Սաֆարյանը վստահեցրեց, որ պառլամենտը մեր հասարակության հայելին է, եւ եթե Հայաստանի խորհրդարանն այդպես է քվեարկել, նշանակում է՝ հայ հասարակությունն այդպես է մտածում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031