Այսօր՝ դեկտեմբերի 9-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առաջ ու պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը:
Aravot.am-ի հետ զրույցում աշխատակիցները նշում էին, որ կոմունալ վարձերի, կենցաղային տարրական խնդիրներ լուծելու ու սնունդ գնելու հնարավորություն անգամ չունեն:
Գործարանի արհկոմի նախագահն մի քանի հոգու հետ բարձրացել է վերև ՀՀ վարչապետին հանդիպելու ակնկալիքով:
Նաիրիտցիները հաստատակամ են, ասում են՝ գնալու են մինչեւ վերջ:
Կարդացեք նաև
Մանրամասներն ու տեսանյութն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ