Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բուդաղյանների բողոքի քննությունը հետաձգվեց

Դեկտեմբեր 09,2014 12:15

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 9-ին նշանակել էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Նախագահող դատավոր Սեւակ Համբարձումյանի փոխարեն նրա տեղը զբաղեցրած դատավոր Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ նախագահողը հանրապետությունից դուրս է գտնվում, կապված կնոջ եղբոր մահվան հետ:

Բացի այդ, Հայկ Ալումյանը զանգել էր դատարան եւ հայտնել, որ չի կարող մասնակցել բողոքի քննությանը, քանի որ մեկ այլ նիստի է մասնակցելու:

Դատարան չէր ներկայացել նաեւ դատախազը: Իսկ թե ինչու էր նա բացակայում, քննիչը հայտնեց, որ նա տեղեկացել է, որ նիստ չի լինելու, այդ իսկ պատճառով բացակայում էր:

Հիշեցնենք, որ բողոքաբեր փաստաբանը պահանջում է վերացնել որոշումը, որով Զարզանդ Նիկողոսյանի (լուսանկարում)  նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման հիմքով:

Բողոքի քննությունը նշանակվեց դեկտեմբերի  23-ին:

Լուսանկարը՝ yerkir.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031