«Չորրորդ իշխանությունը» զրուցել է տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ պարզելու համար, թե ԿԲ-ի նոր մոտեցումն ինչ ազդեցություն կունենա դրամի կայունացման, ինչպես նաեւ դոլարի դեֆիցիտի կանխարգելման վրա։
Նրա խոսքով՝ այժմ դժվար է կանխագուշակել, թե այդ մեթոդը որքանով արդյունավետ կարող է գործել դրամի կայունացման վրա, համենայն դեպս, ըստ Թադեւոսյանի, դոլարի պակասը շուկայում բերել է դրամի արժեզրկման՝ չնայած որ կան նաեւ մի շարք այլ պատճառներ։
Հարցին, թե արդյո՞ք փոխարժեքների գնման նման սահմանափակումից կարող են տուժել նաեւ հասարակ քաղաքացիները՝ պատասխանեց. «Հիմա էլ են դրվում այդպիսի արգելանքներ, վաճառքը, կարծես թե, ինչ-որ չափով կանգնեցվել է, դարձյալ կարելի է համարել մի իրավիճակ, որը կբերի դրամի արժեւորմանը, բայց չեմ հասկանում դրամի արժեւորման նպատակը։ Դրամի արժեզրկումը շատ ավելի բարենպաստ է տնտեսության համար, քան արժեւորումը։ Հիմա արժեզրկումը կարեւոր է նրանով, որ Հայաստանն ունի «քրոնիկական» բացասական առեւտրային հաշվեկշիռ, դրական հաշվեկշիռ ստանալու համար պետք է խթանել արտահանումը, իսկ էժան ազգային արժույթի խթանման դեպքում այդ հնարավորությունները մեծանում են»։
Զոյա Թադեւոսյանը բերեց 2005 թվականի օրինակը, երբ դրամի արժեւորման հետեւանքով տնտեսությունը կրեց զգալի վնասներ, որից հետո առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն մեծացել է:
Կարդացեք նաև
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում