Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հանրաքվե լիներ, բնակչության մեծամասնությունը կընտրեր ԵՏՄ-ն». Թեւան Պողոսյան

Դեկտեմբեր 09,2014 12:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը չի հավատում ԵՏՄ հաջողությանը ու զարմանում է՝ ինչու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին կողմ քվեարկեցին քաղաքական մյուս ուժերը, որոնց նախընտրական ծրագրերում Եվրոպական միությանը միանալու ուղղությունն էր:

Այսօր «Բլից ինֆո» ակումբում պատգամավորը, անդրադառնալով ԵՏՄ-ի կողմնակիցների բերած փաստարկներին, թե ԵՄ-ը հեռանկար չուներ կամ հայկական արտադրության ապրանքները որակապես չէին կարող հասնել եվրոպական շուկա, ասաց՝ պետք չէ առաջնորդվել կարճաժամկետ ծրագրերով. «Այսօր որակյալ չեն, բայց մեր համակարգերի արդիականացման գործընթացը պետք է միտված լիներ այդ ապրանքները որակյալ դարձնելուն»:

Ըստ նրա՝ Հայաստանը փորձում է ինտեգրվել մի միության, որի անդամ երկրները չեն կիսում եվրոպական արժեքները. «Այդ երկրների մամուլը ընթերցելիս նկատվում են սովետական, ուժային համակարգի ճնշումները: Բայց մենք փորձում էինք ուրիշ Հայաստան կառուցել ու այն, ինչ ներկայացվում է որպես ԵՏՄ-ի հնարավորություն, թղթի վրայի հնարավորություն է, ո՞ր ինստիտուտներով ենք այդ հնարավորությունները կյանքի կոչելու, դեռ զարգացած չէ: Բացի այդ, ԵՏՄ-ի անդամ երկրները իրար հետ չեն կարողանում աշխատել, Հայաստանն ինչպե՞ս է աշխատելու»:

Պատգամավորի կարծիքով, Հայաստանը պետք է շարունակի ԵՄ բարեփոխումները ու Ասոցացման ծրագիրը բացի ու դնի սեղանին: Նրա համոզմամբ, եթե հանրաքվե լիներ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կընտրեր ԵՏՄ. «Ճիշտ է՝ ԵՄ հետ համագործակցության շարունակությունը կարճաժամկետ խնդիրների հարցում մեծ աջակցություն չէր ցուցաբերի, մասնավորապես էներգետիկ անվտանգության խնդիրների առումով, բայց կարեւոր հնարավորությունների մասին այդ փաստաթղթերում վստահ եմ, որ հաստատ անդրադարձ կլիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031