Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կարող էր համեմատել ոչ թե 1995 թ., այլ Հայաստանի առաջին Հանրապետության ցուցանիշների հետ. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 09,2014 11:55

Անդրադառնանք Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա փորձել է համեմատականներ անցկացնել 1995 եւ 2014թթ. սոցիալ-տնտեսական ցուցանիշների միջեւ։ «1995թ.-ին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $17.5: 1995թ.-ին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարել շուրջ $303.6 մլն ապրանք եւ ծառայություն։ …Հարկերը կարողանում էինք հավաքել ՀՆԱ 8.2%-ի չափով, եւ Հայաստանն ուներ մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե։ …Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ.-ին կազմել է $1,391, 2005թ.-ին՝ $4417.3, իսկ 2013թ.-ին՝ $7,034: Նույնանման դինամիկա ունենք նաեւ մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում։ 2014թ.-ի վերջին տնտեսության միջին աշխատավարձերը 1995թ.-ի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005թ.-ի նկատմամբ՝ շուրջ 55.0%-ով»,- ասել է նա։

Բացարձակ թվային արտահայտությամբ Հայաստանի տնտեսության մեջ 1995թ. համեմատ աճ եղել է։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սակայն տնտեսությունն այն բնագավառն է, որտեղ համեմատականներ պետք է անցկացնել ոչ թե բացարձակ թվային արտահայտությամբ, այլ առնվազն պետք է հաշվի առնել հարեւան երկրներում գրանցված ցուցանիշները։ Այսինքն պետք է համեմատել՝ արդյո՞ք բավարար տնտեսական աճ ես գրանցել հարեւան երկրների համեմատ, թե ոչ։ Պետք է համեմատել՝ քո տնտեսական աճի տեմպերով որքանո՞վ ես առաջ անցել հարեւան երկրներից կամ, ընդհանրապես, առաջ անցե՞լ ես, թե՞ ոչ։

Այլապես, բացարձակ թվային արտահայտությամբ համեմատականները կդաոնան ինքնանպատակ։ Այդ տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը կարող էր համեմատել ոչ թե 1995 թ., այլ Հայաստանի առաջին Հանրապետության ցուցանիշների հետ եւ անսահման հրճվանք ապրել՝ այն ժամանակվա ցուցանիշներին գերազանցում ենք մի քանի անգամ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031