«Sauerland Evant» պրոումոթերական ընկերությունը երեկ տեղեկատվություն է տարածել, ըստ որի եկող տարվա փետրվարի 21-ին Բեռլինում կկայանա երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթ կրտսերի միջեւ ռեվանշ մենամարտ:
34-ամյա Աբրահամը եւ 32-ամյա Սմիթը առաջին մարտն անցկացրել են սեպտեմբերի 27-ին եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing.ru-ի