Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ի սկզբանե ակնհայտ էր, որ նրանք իշխանափոխության պահանջ չունեն». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 09,2014 11:42

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը

 – Խորհրդարանի քաղաքական ուժերի համատարած ռուսամետությունը վտանգավոր չե՞ք համարում Հայաստանի համար։

– Ոչ, ես վստահ եմ, որ եթե խորհրդարանի դահլիճում քննարկվեր ոչ թե ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը, այլ՝ եվրաասոցացման, բոլոր քաղաքական ուժերը եվրոպամետ կլինեին։

– Դա մեր թուլությո՞ւնն է։

– Դա մեր ուժն է, աշխարհի շատ ժողովուրդներ, որ եղել են, այլևս չկան, իսկ մենք կանք ու հասել ենք 21-րդ դար, որը դաժանաբար դեռ չի ուզում մերը լինել, բայց այն մենք մերը կդարձնենք և շուտով։

– Տարեսկզբից քաղաքական ուժերը առաջադրեցին պահանջներ, որից իրենք էլ կարծես, հրաժարվում են, հոկտեմբերին երկու հանրահավաք արեցին ու գնացին տուն՝ նորից տուն ուղարկելով ժողովրդին։ Ինքնահաստատման փո՞րձ էր՝ ժողովրդի հաշվին, 2017-2018-ի նախապատրաստությո՞ւն:

– Թեպետ քաղաքական կյանքը մեռնում է հետընտրական ժամանակներում, բայց քաղաքական գործիչները պարտավոր են ակտիվ կեցվածք պահպանել։ Երեք-չորս քաղաքական ուժերը շատ լավ հասկացան, որ մնում են լուսանցքում։ Այդքանը։

Օրակարգում ունեինք պայմանագիր, որի քննարկմանը ոչ միայն մեր երկրում են հետևում, այլև՝ դրսում, ու Ձեր ասած բոլոր գործողություններով ոմանք փորձում էին իրենց կուսակցական ու անձնական խնդիրները լուծել։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ նրանք իշխանափոխության պահանջ չունեն, բառերով կոչեր արեցին ու, ժողովրդին էլ տուն ուղարկեցին, իրենք էլ տուն գնացին։ Բայց, մինչև տուն հասնելը, մատնացույց անելով հրապարակը, փորձեցին պայմանավորվածությունների հասնել իշխանության հետ։ Սա է քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը։

Գուցե բնական է, որ քաղաքական ուժերը հետապնդում են նեղ կուսակցական շահեր, բայց այդ շահերի պաշտպանության ճանապարհին չի կարելի գործիք դարձնել ժողովրդին։ Չի կարելի մարդկանց տանել հրապարակ անգիր արած ճառերով կամ գիրկապ անելով՝ մի կերպ կարդալով այդ ճառերը՝ հույսեր ներշնչել, հետո նույնիսկ չասել՝ մենք մեր խնդիրները լուծեցինք, ազատ եք, ցրվեք։ Սա նշանակում է՝ դու չես հարգում ոչ քո ժողովրդին, ոչ ինքդ քեզ։ Ստացվում է, որ ժողովրդին ու հասարակությանը հարգում է միայն իշխանությունը, որ նրա հետ միշտ ազնիվ է ու ապարդյուն հույսեր չի ներշնչում, որ ասում է՝ մի գնացեք հրապարակ, ձեռնունայն հետ եք գալու։ Ասում են՝ իշխանությունը վախենում է, ինչի՞ց, իշխանությունը լավ հասկանում է՝ ով ինչ շահեր է հետապնդում, ու չի ուզում, որ ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրի, որ այն հնարավորությունը, որ իրականում ժողովրդական զանգվածն ունի, ցաքուցրիվ լինի։ Չի կարելի քոռուփուչ անել այդ էներգիան ու մնալ անպատիժ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031