Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլայ Սիլաև. «Ռուսաստանն առաջին երաշխավորն է այս փխրուն խաղաղության»

Դեկտեմբեր 09,2014 11:35

«Ռուսաստանում այսօր կա ճգնաժամ, բայց այն այնքան էլ մեծ ազդեցություն ունենալ չի կարող Հարավային Կովկասի վրա»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը: Ըստ նրա՝ նորմալ է այն, որ ՀՀ-ում ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ քաղաքական շրջանակներում բուռն քննարկումներ առաջացրեց:

Այնուհետև խոսեց ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ավանդական համագործակցությունից՝ երկուստեք ձեռնտու անվտանգության տեսանկյունից, Գյումրիի ռազմական բազայի ներկայությունը: Շեշտեց, թե անվտանգային հարաբերություններին զուգահեռ այժմ կառուցվում են նաև տնտեսական հարաբերություններ:

ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկայիս զարգացումների մասին խոսելով՝ պարոն Սիլաևն ասաց. «Խնդիրն այն է, որ մենք սովորել ենք դիտարկել տարբեր հիմնախնդիրներ հետխորհրդային տարածքում որպես մրցակցային: Ուկրաինայում տեղի ունեցածը դրա վկայությունն է, ինչը ավարտվեց քաղաքացիական պատերազմով:

Ընդգծելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև չկա ընդհանուր սահման, պարոն Սիլաևը կարևորեց Վրաստանի դերակատարությունը ու նշեց, թե «եթե դիվանագետները լավ անեն իրենց գործը Վրաստանի և Հայաստանի միջև կարող է համագործակցությունը նախադեպային լինել՝ Ասոցացման համաձայնագիր և ԵՏՄ համաձայնագիր ստորագրած երկրների միջև»

Պարոն Սիլաևը նշեց, թե ՌԴ-ում տնտեսական խնդիրները միայն վերջին տարվա զարգացումներ չեն, գուցե դրանք ավելի վաղ սխալ վարված քաղաքականության արդյունք են: Խոսելով ԵՏՄ-ի ԵՄ-ի հանդեպ առավելության մասին՝ Նիկոլայ Սիլաևն ասաց. «ԵՏՄ անդամ երկրներն ունեն մեկ առավելություն, քան Եվրամիության երկրները, քանի որ այն մեկնարկին է և փոքր ԵՄ-ից: Ուստի այստեղ ԵՏՄ երկրները ավելի շահավետ դիրքերից համաձայնագրեր են կնքում, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի անհատական մոտեցում պահանջել, քան այն, ինչ պահանջվում էր Բրյուսելի բանակցությունների ժամանակ: Ռուսաստանն էլ իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում, քան ԵՄ-ն էր պատրաստ վերցնել իր վրա»:

Լրագրողները մտահոգություն հայտնեցին նաև ռուս-ադրբեջանական համագործակցության մասին՝ զենքի վաճառքի առումով: Պարոն Սիլաևը պատասխանեց. «Այս ոլորտում ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն իրավիճակն ավելի կանխատեսելի է դարձնում, ավելի թափանցիկ, համենայն դեպս ռուսական կողմի համար, քանի որ ռուսական կողմն առաջին երաշխավորն է փխրուն խաղաղության համար, որն արդեն քսան տարի պահպանվում է»:

«Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը

կարևորեց աբխազական երկաթուղու վերագործակման հարցը ու նշեց, թե պատահական չէ ռուսական կողմից սպրդած տեղեկատվությունը դրա հավանական վերագործարկման մասին: Պարոն Սաֆարյանը շեշտեց, թե կարևոր է այս հանգույցի քանդումը և վրացիներին, ռուսներին, հայերին, ինչպես նաև թուրքերին մեկ սեղանի շուրջ նստեցնելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031