Հիշում եք՝ 2014թ. հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երբ նրան մեր հայրենակիցները հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանն անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել էր, թե. «Չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»։
Երեկ լրագրողները Սերժ Սարգսյանի այս խոսքերը մեջբերելով՝ Արա Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչ գիշերվա մասին է խոսքը։ Ահա թե ինչ պատասխան է տվել հայերի միության նախագահը. «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից։ Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավել քննարկվել է»։
Այսպիսով՝ Ա. Աբրահամյանը հրապարակավ «սխալ է հանել» Սերժ Սարգսյանին՝ փաստացի ապացուցելով, որ նա ստախոս է կամ, առնվազն, ազնիվ գործընկեր չէ միջազգային հանրության համար։ Համաձայնեք, որ իսկապես տգեղ բան է ստացվել։ Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ Հայաստանի բոլոր մակարդակի չինովնիկներին հանձնարարել է եվրոինտեգրման շուրջ ռեալ քայլեր անել, բանակցություններ վարել, սակայն իրականում գոնե վերջին մեկ տարուց ավել «տակից» աշխատել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Եվրասիական միությանն անդամագրվելու ռեալ խոստումներով։
Հասկանո՞ւմ էր, արդյոք, այս նրբություններն Արա Աբրահամյանը՝ նման ինֆորմացիա հաղորդելիս, դժվար է ասել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում