Բրիտանական մամուլը Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահի որդուն կասկածում է կոռուպցիայի մեջ:
«The Guardian»-ի փոխանցմամբ, երեք տարի առաջ նա 2017 թվականի աշխարհի առաջնությունը Դոհայում անցկացնելու հնարավորության համար Քաթարի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայից շուրջ $ 5 միլիոն է պահանջել. 4,5 միլիոնը իր բանկային հաշվին, 440 հազարը՝ կանխիկ:
Երկու կողմերն էլ մեղադրանքը հերքում են, իսկ կայքը, որում հայտնվել էր տեղեկատվությունը, հետագայում այն ջնջել է:
2017 թվականի թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնության անցկացումը տրվել է Լոնդոնին, իսկ Քաթարը այն կընդունի 2019 թվականին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ masterstrack.com-ի