Դեկտեմբերի 7-ին հերթական սպանության դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Չարենցավան քաղաքում. սպանվել է նույն քաղաքի բնակիչ, 39-ամյա Արծրուն Իսրայելյանը (Չարենցավանում հայտնի է Արթուր անունով – հեղ.): Վերջինիս սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ 33-ամյա Կարեն Ազարյանը։ ՚Նա էր նույն օրը ահազանգել ոստիկանություն եւ հայտնել, որ սպանել է Արթուրին։
«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, սպանության շարժառիթն ընդամենը երկու հազար դրամն է եղել, որը կասկածյալը տվել էր սպանվածին, որպեսզի նա մարի իր պարտքը (Արթուրը գումարը պարտք էր վերցրել էլեկտրաէներգիայի վարձը վճարելու նպատակով – հեղ.), սակայն սպանվածը այդ գումարը ծախսել էր խմիչքի վրա։
Կարեն Ազարյանն էլ, այս ամենից զայրացած, գնացել է Արթուրի հետ «ռազբորկայի»։ Նա Արթուրին հարվածել է բութ գործիքով՝ մի քանի անգամ։
Քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մանրամասն ներկայացրել է դեպքը։ Վերջինս, որոշ տեղեկություններով, նախկինում դատապարտված է եղել եւ նույնպես խմիչքի հետ սեր է ունեցել:
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում