Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ

Դեկտեմբեր 09,2014 11:02

”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ

պաշտոնական հայտարարություն

Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը    ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ   դիրքորոշումը ներկայացնելու  նպատակով`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

1.      աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը  կանխելու նպատակով:

2.      Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ  գործելու է  բացառապես  գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է`

·          ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները  գրավոր կծանուցվեն այդ մասին,

·          ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):

Ø  (Հոդված 130.  Աշխատողի  հետ վերջնահաշվարկի կարգը.

1.                 Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում  գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի  և աշխատողի համաձայնությամբ  վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

3.      Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ   աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:

4.      ”Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությունը  նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ   ներկայիս աշխատակիցների հետ:

5.      Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ    աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:

 

”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ

տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031