Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Գայանե Առուստամյանի նկատմամբ «հարձակման» վերաբերյալ

Դեկտեմբեր 09,2014 10:16

Դեկտեմբերի 1-ին «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման կազմակերպիչներս հայտնում ենք, որ «Գայանե Առուստամյանի նկատմամբ հարձակման վերաբերյալ» վերնագրով մամուլում հրապարակված հայտարարության բովանդակությունը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Մասնավորապես՝ և՛ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, և՛ Գայանե Առուստամյանը նախ միմյանց հայհոյել են` ԱԺ-ի դիմաց ԵՏՄ անդամակցության դեմ կազմակերպվող ակցիաներին ԼԳԲՏ դրոշ բերելու մտադրության վերաբերյալ Գայանե Առուստամյանի հայտարարության առիթով, ապա Արմեն Հովհաննիսյանը ոչ թե հարձակվել է Գայանե Առուստամյանի վրա (ինչպես նշված է վերոնշյալ հայտարարությունում), այլ Արմեն Հովհաննիսյանի՝ սենյակից դուրս գալու ժամանակ Գայանե Առուստամյանն է մի քանի անգամ հարվածել Արմեն Հովհաննիսյանին։

Փոխադարձ բարձր ձայնով հայհոյանքները շարունակվել են նաև այն բանից հետո, ինչ Արմեն Հովհաննիսյանը դուրս է եկել սենյակից։ Ապա հանդիպման մասնակիցներից մի քանիսը Արմեն Հովհաննիսյանին դուրս են ուղեկցել Գրասենյակից, ինչից հետո Գրասենյակի աշխատակիցները հանդիպման մյուս մասնակիցներին առաջարկել են լքել տարածքը։

Վեճի առարկան, այսպիսով, կապված է եղել Գայանե Առուստամյանի վերոնշյալ առաջարկի հետ և կապ չի ունեցել ԵՄ դրոշի հետ։ Այնուամենայնիվ մենք համոզված ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է մասնակցել ցանկացած հավաքի՝ իր նախ ընտրած դրոշով և կարգախոսով, և այդ ազատության ցանկացած սահմանափակում խստորեն դատապարտելի է։

Հատկանշական է, որ իմանալով կողմերի միջև լարվածության առկայության մասին՝ հանդիպումը նախաձեռնելուց առաջ նրանցից հավաստիացումներ ենք ստացել, որ հանուն ընդհանուր գաղափարի՝ նրանք միմյանց նկատմամբ հանդուրժողականություն և զսպված պահվածք կդրսևորեն։ Ցավում ենք, որ հնարավոր չի եղել կանխել հայհոյանքներն ու ընդհանրապես՝ տհաճ միջադեպը, ինչի համար ներողություն ենք հայցում Գայանե Առուստամյանից, Արմեն Հովհաննիսյանից և մյուս ներկաներից։

Մի կարևոր հանգամանք ևս. մամուլում տարածված հայտարարության տակ ստորագրած անձանցից և կազմակերպությունների ներկայացուցիչներից որևէ մեկը ներկա չի եղել դեկտեմբերի 1-ի հավաքին՝ բացառությամբ Գայանե Առուստամյանի։ Ուստի տարակուսելի է հանդիպմանը չմասնակցած և եղելությունը պարզելու փորձ չարած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից գնահատականներ պարունակող հայտարարության տարածումը ԶԼՄ-ներով։

Հարկ ենք համարում նաև նշել, որ միջադեպի՝ տարբեր շրջանակների կողմից տարբեր կերպով ներկայացնելը և կամայական մեկնաբանությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ստեղծված իրավիճակի էսկալացիային, որն առաջին հերթին պետք է դատապարտելի լինի հենց քաղաքացիական հանրության կողմից։ Միջադեպի շահարկումը և այն խեղաթյուրված ներկայացնելը չի բխում կողմերի շահերից և հավակնում է բացասական նախադեպ հանդիսանալ։

Կոչ ենք անում կողմերին հաշտության եզրեր գտնել, իսկ նախորդ հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններին և անհատներին՝ նպաստել կողմերի հաշտեցմանը։

Հրայր Մանուկյան, «ՔԱՆ» հկ համակարգող
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ցանկացա՛ծ կուսակցություն ու հ/կ ԱՆԼՈՒՐՋ է, եթե դեմ է ԼԳԲՏ-ի իրավունքներին:

  2. Արա says:

    Վարազ Սյունի, իսկ ի՞նչ կասեք անասնապիղծների իրավունքների մասին…

  3. Արմեն says:

    էս միջադեպի հաջորդ օրն եմ ես մենակ մասնակցել ակցիային, սա ձեռնտու էր ԿԳԲ -ին,, ակցիայի մասնակիցներին իրանց պրիզմայով ներկայացնելու ու իբր հայերը կողմ են Մոսկվայի լծին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031