Մոնակոյում ընթացող արտահերթ նիստում ՄՕԿ-ը կրճատել է ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների եւ խաղարկվող մեդալների հավաքածունների թիվը:
Ամառային խաղերին մասնակցել կարող է 10,5 հազարից ոչ ավելի մարզիկ եւ խաղարկվելու է մեդալների 310 հավաքածու, ձմեռային օլիմպիական խաղերում, համապատասխանաբար, 2,9 հազար մարզիկ եւ 100 հավաքածու:
Այսուհետեւ, բացառիկ դեպքերում կթույլատրվի մրցումներ անցկացնել նաեւ կազմակերպիչ երկրի սահմաններից դուրս, իսկ կազմակերպիչ երկրները կարող են կոնկրետ խաղերի համար առաջարկել իր նախընտրությամբ մեկ կամ մի քանի մարզաձեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eusa. eu-ի