Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողին հարցաքննել են, դեպքի մասին մանրամասներ իմացել

Դեկտեմբեր 08,2014 21:30

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց  լրագրող Լիլիթ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը): Ըստ մեղադրանքի, Արգիշտի Կիվիրյանը ոստիկանի նկատմամբ բռնություն է կատարել անցած տարի Կոմիտաս 5 –ում բարձրահարկ շինարարության դեմ բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ:

Հարցաքննվող լրագրողը դատարանում մանրամասն ներկայացրել է՝ ինչ պայմաններում է նկարահանում իրականացրել դեպքի օրը, ինչ է տեսել, եւ ով ինչ գործողություն է արել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի պատմելով, տեխնիկական խնդիրների պատճառով այսօր չեն կարողացել դատարանում ուսումնասիրել Լիլիթ Թադեւոսյանի նկարած տեսանյութը, որտեղ հստակ երեւում էր՝ երբ, ինչպես են Կիվիրյանին բերման ենթարկել, եւ գործով որպես տուժող ներգրավված Վահան Վրթանեսյանի ագրեսիվ պահվածքը: Երվանդ Վարոսյանը նաեւ ասաց, որ հաջորդ դատական նիստին իրենք բարձրացնելու են Կիվիրյանին դեպքի օրը բերման ենթարկած մեքենայի հարցը: Դատարանը ավելի վաղ գրություն էր ուղարկել ճանապարհային ոստիկանություն, որ ներկայացվեր այն մեքենան, որով բերման էր ենթարկվել Կիվիրյանը. Նախատեսված էր  մեքենան քննչական փորձարարության ենթարկել: Բայց ոստիկանությունն այդպես էլ չի արձագանքել դատարանի գրությանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031