Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող «Նաիրիտի» աշխատակիցներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չընդունեց:
Առավոտից բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դումանյանը փոխանցել էր, որ վարչապետը աշխատակիցների 5 հոգանոց խմբին պատրաստ է ընդունել ու լսել նրանց պահանջները:
Հետո նաիրիտցիներին փոխանցեցին մի քիչ սպասել, մինչեւ վարչապետը կավարտի խորհրդակցությունը: Բայց անցան ժամեր, իսկ քիչ առաջ ցուցարարները հուսախաբված ցրվեցին:
Աշխատակիցները դժգոհ հեռացան` խոստանալով, որ վաղը առավոտից վերսկսելու են բողոքի ցույցը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ