Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի՞, Իջեւանի՞, թե՞ Վայոց ձորի հեռախոսային տեղեկատու

Դեկտեմբեր 08,2014 17:55

Աննա եւ Անի Հովհաննիսյանների կողմից տպագրվել եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում տարածվել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռախոսային «Տեղեկատու»:

Հեռախոսագրքում, «Խմբագրության կողմից» խորագրի ներքո նշված է , որ «Տեղեկատու» գրքի խմբագրությունն արդեն չորրորդ տարին է, ինչ զբաղվում է հեռախոսագրքերի տպագրությամբ: Չորրորդ բառը սխալ է գրված՝ «չորորդ»:

Նույն տեղում գրված է. «Այս դժվարին գործը մեր աշխատանքային խմբի նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է»: Թե ինչքանով է աշխատանքային խումբն աշխատել «նվիրված» ու միասնական», կներկայացնենք ստորեւ:

Texekatu_1 Texekatu_3

Տեղեկատուի մեջ ներկայացված են Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների բնակարանների հեռախոսահամարները, սակայն «Խմբագրության կողմից» խորագրի տակ գրված է. «Հեռախոսագրքում ներկայացված են Տավուշի մարզի, Իջեւանի տարածաշրջանի պատկանող բոլոր գյուղերի բնակիչների անուն ազգանունները, հասցեները , հեռախոսահամարները»: «Վայոց ձորի մարզի բանկերը» խորագրի ներքո ներկայացված են Հայաստանի բանկերի Իջեւանի եւ Նոյեմբերյանի մասնաճյուղերի հասցեները եւ հեռախոսահամարները:

Հեռախոսագրքում Նոյեմբերյանի տարածաշրջանի «Դովեղ» գյուղի անունը գրված է «Դովիղ», Պտղավանը՝ «Շտղավան», Դեբեդավանը՝ «Դեբետավան»: Դովեղ գյուղի Գորգինյան ազգանունով հեռախոսային բոլոր բաժանորդները ներկայացված են որպես «Գոգինյան»: Հեռախոսագրքում տեղ են գտել վաղուց մահացած մարդկանց անուն-ազգանուններ: Փոքրիկ, 558 բնակիչ ունեցող Դովեղի բաժանորդների տվյալներում կա մահացած 13 մարդու անուն-ազգանուն: Գրքում կան սխալ հեռախոսահամարներ, կրկնություններ, Նոյեմբերյանի բնակչի բնակարանի հեռախոսահամարը, չգիտես ինչու, նշված է Դովեղի բնակիչների շարքում:

Հեռախոսագրքում ներկայացված չեն բաժանորդների հայրանունները, ինչը դժվարացնում է անհրաժեշտ հեռախոսահամարը գտնելը: Նոյեմբերյան քաղաքի հեռախոսային բաժանորդների հայրանունների սկզբնատառերն են նշված:

Գրքում շատ են տառասխալները: «Գիրքը կազմեցին» խորագրի տակ գրված է՝ «գրքի հավագումը», «կազմի դիզաինը» եւ գրված են այդ աշխատանքը կատարած անձանց անունները:

Գրքի սխալները եւ թերությունները շատ են, դրանց նշումը չի տեղավորվի լրագրողական մի հոդվածի շրջանակներում: Հավելելենք, որ բարալիկ, 88 էջանոց հեռախոսագիրքը վաճառվել է 1900 դրամով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Ոսկան միանշանակ համամիտ եմ, սակայն բացի խնդիրը փաստելուց, հավանաբար պետք է նշվեն նաև լուծումների տարբերակները: Իմ կարծիքով շատ հարցեր կան, որոնք մարզպետարանը չի համակարգում կամ կանոնակարգում: Նախկինից մնացած բոլոր արատավոր երևույթները գրեթե որևէ փոփոխության չեն ենթարկվում, ավելին մուտացիայի են ենթարկվում: Բացի դրանից հարց է, մարդիկ ցանկություն են հայտնել արդյոք, որպեսզի իրենց նույնականացման տվյալներըը, թեկուզև մասնակի, ներառվեն ինչ որ անհասկանալի տեղեկատուի մեջ:
    Մի շարք հարցեր կան, որոնք պետք է որ մարզի հարկային ոստիկանությանը հետաքրքրեր՝ հարկերի և տուրքերի մասով, իսկ եթե մարդկանց անձնական տվյալները տպագրվել են առանց իրենց համաձայնության, աշխատանք ունեն կատարելու նաև իրավապահները:
    Այս և նմանատիպ այլ հարցերի առկայությունը հերթական անգամ ի ցույց է դնում Տավուշի մարզում ստեղծված անկարգ վիճակը:

  2. Հարգելի Գարեգին, լրագրողի գործը խնդրի մասին բարձրաձայնելն է, իսկ լուծումները կարող են տարբեր լինել: Եթե ամեն մի կազմակերպություն զբաղվի իր գործով, երկիրն այս վիճակում չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031