Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդը՝ իրեն մեղադրողներին. «Ծառուկյանն անգիր չի անում» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 08,2014 17:28

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում բուհի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ուսանողներին անհրաժեշտ է այնպիսի գիտելիք տալ, որը չլինի միայն առարկայական, այլ պետք է նրանց կրթել «հոգեպես, գաղափարապես, մարդկայնորեն» :

«Առարկայականը դա թեորիապես է, որ նա անգիր անելով կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի:Կարող է ինքը 5 չի ստանում, 4-3 է ստանում, բայց ինքը շատ լավ, պիտանի մարդ դառնա, որը հասկանում է, գնահատում է մեծին, հային, տարածքին, ընտանիքին, դասախոսին… Ես էսօր ոչ թե կարդում, պատրաստվում, գալիս եմ, որ մարդիկ էլ մեղադրում են, թե Ծառուկյանը չի պատրաստվում, անգիր չի անում, որ գա, ասենք թե անգիր արած տվյալ հարցերին, ասենք թե ասի, այլ հակառակը Ծառուկյանը, շփվելով, անցնելով, տեսնելով մարդկանց դեմքերը, մարդկանց ինչ է հետաքրքրում է, ես այդ թեմաներով եմ խոսում: Էսօր մարդկանց ոչ մի բանով չես կարող զարմացնել, մարդիկ ամեն ինչ էլ տեսել են, մարդիկ կարիք ունեն վերաբերմունքի, ուշադրության և հավատքի, որ խաբված չլինեն: Մի մարդ, եթե չի կարողանում անել, անիմաստ ժամանակ կորցնելը կամ մարդկանց խաբելը լավ բան չէ, դա հակառակը, ավելի վատ է իր համար: Ինչ կարող ես անել, նախ պետք է ասես ու կարևորը՝ քո հոգու առջև ճիշտ պետք է լինես: Ամեն մարդ իր գնահատականը ինքը պետք է տա դրա համար»:

Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ չպիտի թույլ տան, որ երիտասարդները հավատքը կորցնեն: Նա նաև շեշտեց, որ չկա այդպիսի մարդ, ով ցանկություն ունենա ու չհասնի, բայց դա կլինի ոչ թե նստելով, սպասելով, այլ պայքարելով, չարչարվելով: ԲՀԿ առաջնորդը նաև ակնարկեց, որ մարդիկ սուտը ճշտից շատ լավ են տարբերում, գիտեն, թե որն է իրական ու ի սրտե կատարվում, որն է ձևական:

ԲՀԿ առաջնորդի ելույթը՝   տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    Գագիկ Ծառուկյանը եթե խոսում ա, ուրմեն խոսում ա անկեղծ, ժողովրդի լեզվով. իմ համար ոչ մի արժեք չունեն անգիր արած տեքստերը, որոնք լուրջ դեմքերով գալիս կարդում են ու գնում, սիկ Գյումրին արդյունքում շարունակում ա մնալ աղետի գոտի. Գյումրեցիիները հենց դրա համար էլ սիրում են ու վստահում են Ծառուկյանին

  2. Արթուր says:

    Ի՞նչ իմաստ ունի վերափոխել ու չգիտեմ ինչեր տեսնել ելույթից մի հատվածի մեջ, է միևնույնն էբոլորն էլ գիտեն, հավատում և վստահում են գագիկ Ծառուկյանին, ասեք չասեք, աղավաղեք թե ոչ․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031